Մի տարի առաջ իմացա, որ ամուսինս սիրուհի ունի․ այդ կնոջն առաջարկեցի հանդիպել

Մի տարի առաջ իմացա, որ ամուսինս սիրուհի ունի․ այդ կնոջն առաջարկեցի հանդիպել։ Ես գնացի ջինսե
տաբատով և սպրոտային կոշիկներով, իսկ նա ընդգծող կարճ զգեստով, բարձրակրունկ կոշիկներով, մազերը
հարդարած, շպարված։ Նստած խոսում էինք, և նա ծիծաղեց ուղիղ դեմքիս․
—Դու չխնամված տնային տնտեսուհի ես, ի՞նչ ես ուզում։ Քեզ բան չկա ասելու։

Ես էլ պատասխանեցի․

—Ինքդ էլ երկու երեխա ունեցիր, այդ ժամանակ էլ կխոսենք։
—Դե եթե գլուխ չես հանում, ինչի՞ համար ես երեխա ունենում։

Կես ժամ խոսելուց հետո՝ մենք այդպես էլ ոչինչ չպայմանավորվեցինք, բայց այդ օրն իմ
ինքնագնահատականը գլորվեց անդունդը։

Մի քանի օր մտորումների մեջ էի, և հանկարծ սկսեցի գիտակցել, որ ինչ-որ բան է պետք իմ կյանքում փոխել։
Ամուսնուս համար պայքարը, որը ես պլանավորել էի, մղվեց երկրորդ պլան։ Այժմ միայն մի միտք կար
գլխումս․ պիտի կարգի բերեի ինձ։

Արդյունքում կարգավորեցի օրվա ռեժիմս, սննդակարգս։ Համացանցում որոնեցի և գտա կոսմետոլոգի
ծառայություններ, որոնք մատուցվում են տան պայմաններում։ Կյանքս սկեց եռալ, ինչ-որ իմաստ
հայտնվեց։ Իսկ ամուսինս չէր հասկանում, թե ինչու իր հետ չեմ վիճում սիրուհու պատճառով, ինչու եմ
օրեցօր ավելի լավ տեսք ունենում։

Բնականաբար, նա կասկածում էր, որ իրեն դավաճանում եմ։ Այժմ իր նպատակն էր՝ ինձ բռնացնելը։
Սիրուհու համար ժամանակ նա այլևս չուներ։ Ամուսինս սկսեց աշխատանքից ավելի շուտ վերադառնալ,
ծաղիկներ բերել, իսկ ես ուղղակի ասում էի՝ դիր ծաղկամանի մեջ։

Հետո էլ բանը հասավ նրան, որ ամուսինս ծնկաչոք ներողություն էր խնդրում։ Իսկ ես նրան վաղուց էի
ներել, ես իսկապես մոռացել էի իմ մասին։ Ես բացի երեխաներիցս՝ ոչ մեկի և ոչինչ չէի նկատում։

Երեկ զանգել էր ամուսնուս նախկին սիրուհին․
—Եվ, ի՞նչ արեցիր, որ վերադարձրեցիր նրան։

Իսկ ես էլ կոպիտ պատասխանեցի, որ հիմաներին իմ գաղտնիքները չեմ պատմում։Հաճախ հենց
դավաճանությունն է ստիպում նայել կողքից ինքներս մեզ և հիշել, որ մենք ոչ միայն մայրեր ենք, ալև
կանայք։ Չգիտեմ, թե ինձ ու ամուսնուս ապագայում ինչ է սպասվում, բայց այս դասը ես լավ յուրացրեցի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ