Հղիության իններորդ ամսին գնացի դեղատուն….

Երբ հղիության իններորդ ամսում էի, ընկերուհիս իրենց տուն հյուր հրավիրեց: Խնդրեց ճանապարհին դեղատնից իր համար թեստ գնեմ:
Մտնում եմ դեղատուն և աշխատողին՝ սպիտակ խալաթով և ակնոցներով հաճելի կնոջն ասում եմ.
-Խնդրում եմ, մեկ հատ հղիության թեստ տվեք,-հետո հիշում եմ, որ ընկերուհիս շատ կասկածամիտ է, ավելացնում եմ.-Ավելի լավ է երկու հատ:

Աշխատողը դանդաղ հանում է ակնոցը, ուշադիր նայում աչքերից մեջ, հետո փորիս, նորից աչքերիս…
-Ի՞նչ է, դուք դեռ կասկածում ե՞ք,-հարցրեց նա…

Ես՝ հասկանալով իրավիճակի անհեթեթությունը, լուրջ ասում եմ.
-Իհարկե, չէր խանգարի ստուգելը…

Ընկերուհուս հետ հետո այնքան ծիծաղացինք դրա վրա…

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ