Ամուսնական զույգը որոշել էր ոչ մեկի առաջ չբացել դուռը. Որոշ ժամանակ անց տեղի ունեցածը կհուզի բոլորին

Իրենց ամուսնության առաջին օրը ամուսինն ու կինը որոշեցին ոչ մեկի առջեւ չբացել դուռը: Այդ նույն օրը ամուսնու ծնողները եկան նրանց տուն եւ թակեցին դուռը: Ամուսինն ու կինը իրար նայեցին:

Ամուսինն ուզում էր բացել դուռը, բայց ինչպես նրանք էին պայմանավորվել,նա դա չարեց, ու ծնողները հեռացան: Որոշ ժամանակ անց, նույն օրը եկան նաեւ կնոջ ծնողները: Ամուսինն ու կինը նայեցին միմյանց, եւ չնայած նրանց համաձայնությանը, կինը լացակումած շշնջաց.

«Ես չեմ կարող դա անել ծնողներիս հանդեպ», եւ նա բացեց դուռը:Ամուսինը ոչինչ չասաց: Տարիներ անցան, եւ նրանք ունեցան 2 տղա: Որոշ ժամանակ անց նրանք ունեցան եւս մի աղջիկ:

Հայրը շատ մեծ եւ ճոխ երեկույթ կազմակերպեց իր նորածին դստեր պատվին եւ հրավիրեց բոլոր իր ընկերներին: Այդ գիշեր կինը հարցրեց ամուսնուն, թե որն է այդքան մեծ տոնակատարություն կազմակերպելու պատճառը իրենց դստեր պատվին, չէ որ նրանք նմանատիպ ոչինչ չեն արել որդիների համար:

Ամուսինը պարզապես պատասխանեց. «Որովհետեւ, ի վերջո, ծնվել է նա, ով իմ առջեւ դուռ է բացելու»: Դուստրերը այդպիսին են`յուրահատուկ… Ձեր փոքրիկ աղջիկը ձեր ձեռքը կբռնի կարճ ժամանակով,բայց ձեր սիրտը նա իր մոտ կպահի հավիտյան: Դուստրերը հրեշտակներ են…

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ