Սիրելի կանայք սա որպես հիշեցման թերթիկ պահեք ձեռքի տակ, եթե դուք ունեք ավելացումներ, կիսվեք ձեր գրառումներում

Գրեթե բոլոր խոհանոցներում համեմունքներ կարելի է գտնել և բոլոր կանայք ունեն իրենց խոհարարական նուրբ գաղտնինքները:

Սակայն երբեմն համեմունքների օգտագործման դեպքում հարց է առաջանում, թե որ համեմունքն է անհրաժեշտ օգտագործել այս կամ այն ուտեստը պատրաստելու համար: Այս հիշեցման թերթիկը նախատեսված է հենց այդպիսի դեպքերի համար, այն հավանաբար շատերի օգնականը կդառնա:

Մսի համար – կարմիր պղպեղ, սև պղպեղ, մեխակ, խնկածաղիկ, չաման, քրքում, սոխ, ծիտրոն
Թռչնամսի համար — կարմիր պղպեղ, սև պղպեղ, սունելի-խմելի, սվանական աղ, մայորան, հազրեվարդ, եղեսպակ, ուրց, ռեհան

Ձկան համար – դափնու տերև, սպիտակ պղպեղ, կոճապղպեղ, հատիկավոր պղպեղ, սոխ, համեմի սերմ, չիլի պղպեղ, մանանեխ, սամիթ,
Գրիլ պատրաստելու համար – կարմիր պղպեղ, հատիկավոր սև պղպեղ, ուրց, խնկածաղիկ, մշկընկույզ, կոճապղպեղ, չիլի պղպեղ,

Ռագուի համար – կարմիր պղպեղ, կոճապղպեղ, քրքում, համեմի սերմ, մանանեխ, ուրց, սև պղպեղ, մշկընկույզ, մեխակ
Կարտոֆիլի համար – քրքրում, համեմի սերմ, սև պղպեղ, կարմիր պղպեղ

Լոբի — կոճապղպեղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, համեմի սերմ, սունելի-խմելի
Մարինադների համար – դափնու տերև, սամիթի սերմեր, չոր սամիթ, համեմի սերմ, հատիկավոր սև պղպեղ

Մրգերի, կոմպոտների, հյութերի համար — դարչին մեխակ, կոճապղպեղ, վանիլին
Պաշտետների համար – սպիտակ պղպեղ, դարչին, կոճապղպեղ, դափնու տերև, մեխակ

Թխվածքների համար – մեխակ, դարչին, կոճապղպեղ, քունջութ, կակաչի սերմ, վանիլին.
Տաք կաթի համար — դարչին. զաֆրան

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий