1.Կարիես, օստեոպորոզ, լնդերի հետ կապված խնդիրներ, այրվածքներ, ալերգիա, նյարդայնություն՝ սրանք ոչ բոլոր հիվանդություններն են, որոնք կարելի է բուժել ձվի կեղևի օգնությամբ:
Այն նաև կիրառում են ասթմայի հարձակման, ստամոքսի խանգարման, գաստրիտի ժամանակ:
2.Բոլորն էլ գիտեն,որ ձվի կեղևի մեջ պարունակվում է կալցիում, որը լիովին յուրացվում է մեր օրգանիզմում:
Հետևաբար, դրա օգնությամբ կարելի է լրացնել օրգանիզմում կալցիումի պակասը: Այն շատ օգտակար է ապագա մայրերի համար:
3.Կալցիումի կարիք ունեն նաև փոքրերը: Օրգանիզմը մեծանում է, և անհրաժեշտ է լինում կալցիումի լրացուցիչ աղբյուր:
Մաքուր, փոշի դարձրած ձվի կեղևն ավելացնում են մանկական սնունդի մեջ: 6 ամսական-1 տարեկան երեխաներին՝ 1 փոքր պտղունձ, 1-3 տարեկանում՝ 2 անգամ ավել չափաբաժին է պահանջվում:
4.Եթե մանրեցնեք ձվի կեղևը և ավելացնեք լվացքի փոշուն, կկարողանաք սպիտակեցնել հագուստը:
5.Ձվի կեղևը կարելի է օգտագործել նաև որպես պարարտանյութ գրեթե բոլոր տեսակի բույսերի համար:
Հարկավոր է մեկ օրվա ընթացքում թրմել ոռոգման ջուրը՝ կեղևի փոշու հետ միասին և օգտագործել: