«Դժբախտությունը կախված է ձեր խելքից». Օշո

Դուք ապրում եք այն աշխարհում, որն ինքներդ եք ձեզ համար ստեղծել։ Ամեն ինչ կախված է ձեր գլխում եղած մտքերի վիճակից։Կան մարդիկ, ովքեր դժբախտ են ցանկացած իրավիճակում։ Այդպիսի մարդկանց մոտ խելքի որոշակի որակն ամեն ինչ վերածում է դժբախտության։

Եթե դուք նրանց պատմում եք վարդի գեղեցկության մասին, նրանք անմիջապես կսկսեն հաշվել նրա փշերը։ Եթե դուք նրանց ասեք, որ հիանալի առավոտ է, նրանք ձեզ զարմացած կնայեն ու կասեն. «Ընդամենը մեկ ցերեկ՝ երկու մութ գիշերների միջև…Եվ ի՞նչ կա այստեղ հիասքանչ։ Ինչո՞ւ եք դուք այդքան հմայված դրանով»։

Բայց կարելի է նույն փաստին նայել պոզիտիվ դիրքերից։ Եվ այդ ժամանակ կտեսնեք, որ յուրաքանչյուր գիշերը շրջապատված է երկու ցերեկներով։ Եվ, ով հրաշք, վարդը գեղեցիկ է անգամ այդքան փշերի մեջ։Ամեն ինչ նույնն է, ամեն բան նախկինի պես է։ Ամեն ինչ կախված է ձեր գլխում եղած մտքերից։ Միլիոնավոր մարդիկ ինքնակամ իրենց վրա մեծ բեռներ են դնում։ Հասկանալի է, որ նրանց ողջ կյանքը մեծ բեռ է։

Այդպիսին է նրանց մոտեցումը. նրանք կենտրոնանում են ամեն բացասականի վրա։ Նրանք չափազանցնում են նեգատիվը։ Դա կյանքի նկատմամբ անառողջ, պաթոլոգիկ վերաբերմունք է։Բայց նրանք շարունակում են դատել հետևյալ կերպ. «Դե, ի՞նչ կարող ենք մենք անել։ Այդպիսին է աշխարհը…»։

Ոչ, աշխարհն այդպիսին չէ։Աշխարհը բացարձակապես չեզոք է։ Նրանում կան վարդեր և փշեր, գիշերներ ու ցերեկներ։ Այստեղ հարցը ձեր մեջ է, և դուք եք որոշում, թե որն ընտրել։ Եթե դուք որոշել եք ընտրել վատ կողմը, ապա ինքներդ կապրեք այս աշխարհում այնպես, ինչպես որ ընտրել եք, և կգտնվեք ձեր իսկ ընտրած աշխարհում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ