ՆյուՅորքի մետրոյի ուղևորուհիներից մեկը կիսվել է կադրերով, որտեղ երևում է, թե ինչպես է երեխան մի քանի տեղ զբաղեցրել
մետրոյի վագոնում:Տղան կարծես զոմբիացած լինի սմարթֆոնից: Իսկ տղայի մորը բացարձակ չի հուզում ուղևորների վրդովմունքը:
Այդ պահին հայտնվում է Էլթոն Ջոնի նմանակը, ով, հավանաբար, հոգնել էր կանգնած մնալուց, սակայն երեխայի մտքով
նույնիսկ չի էլ անցնում ուղիղ նստել:
Տղամարդը չվատնեց իր թանկագին ժամանակը և ուղղակի նստեց փոքր էգոիստի ոտքերին:Տղայի ռեակցիան անգին է: Նա
անկեղծ շոկ ապրեց: Մայրը միայն ինչ-որ բան փնթփնթաց և արագ հանգստացավ:Տղամարդը իսկական հերոս դարձավ
սոցկայքերում, այս պատմությամբ կիսվեցին շուրջ 50 000 հոգի: