Նա 37 տարեկանում պարալիզացվեց. Ամուսինը լքեց նրան՝ փորձելով նաև խլել երեխաներին, սակայն կինը իրավունք չուներ
թույլ գտնվել:Ռիոնա Քելլին պարալիզացվեց 37 տարեկանում: Բժիշկներն ասացին, որ նա երբեք այլևս չի կարող քայլել: Այդ
պատճառով նրանից հեռացավ ամուսինը, որի հետ երկար ժամանակ էր, ինչ ամուսնացած էր:
Ամուսինը պահանջեփց ամուսնալուծվել, ինչպես նաև նախատեսում էր ստանալ չորս երեխաների խնամակալությունը:
Ռիոնան չէր ցանկանում բաժանվել իր երեխաներից, այդ պատճառով որոշեց կրկին քայլել սովորել: 8 շաբաթում նրան
հաջողվեց կրկին ոտքի կանգնել, իսկ այժմ կինը կարող է անգամ քայլել առանց որևէ մեկի օգնության: Սակայն նա դեռևս չի
կարող հաղթահարել մեծ տարածություններ, դրա համար էլ սայլակի անհրաժեշտությունն է լինում:
Նրա խոսքերով ամենադժվարը ոչ թե ինսուլտն էր, այլ դավաճանված լինելը ամուսնու կողմից, ում հետ ապրել էր 14 տարի:
Երբ ինսուլտից հետո Քելլին որոշեց, որ պետք է պայքարի քայլելու համար, բժիշկներն ասացին, որ նման դեպքերում հարկավոր
է լինում անցնել 6-ամսյա ուժեղացված թերապիա, որ մարդը կրկին փորձի ոտքի կանգնել:
Կինը իհարկե սկսեց զբաղվել, սակայն շուտով հասկացավ, որ միայնակ անկարող է դա անել: