Մայրը հայտնաբերեց, որ իր աղջիկը ծաղրում է աղքատ համադասարանցիներին. մոր այս դասը փոխեց աղջկա կյանքը

Կանադայից Ամանդա Միթչելլն ապրում է իր 9 ամյա դստեր՝ Հաննայի հետ: Ինչպես և նրա հասակակիցները՝ Հաննան նույնպես
դպրոց է հաճախում:

Ընտանիքում կարծես թե ամեն ինչ լավ էր, երբ մայրն իմացավ, որ իր երեխան ծաղրել է համադասարանցի աղջիկներին, քանի
որ վերջիններիս հագուստը հին կամ հնավոճ է եղել: Իսկ ամենավատ վերաբերմունքը մշտապես դրսևորել է մի աղքատ տղայի
հանդեպ:

Եվ այդ ժամանակ Ամանդան որոշեց դաս տալ դստերը:

Նրա որոշումը չափազանց ազդեցիկ էր: Ամանդան դստեր սենյակից դուրս բերեց ամեն ինչ՝ ներառյալ կահույքը, գաջեթները,
խաղալիքները:

Իսկ անկողնու վրա կինը դրեց հագուստի մի կոմպլեկտ: Արդյունքում աղջիկը ստիպված էր ամեն օր կրել միևնույն հագուստը,
իսկ ամեն երելո լվանալ այն:

Սա էլ դեռ ամենը չէ: Մայրը ստիպեց դստերը 50 անգամ գրել «ես բոլորին լավ կվերաբերվեմ» նախադասությունը:

Հաննան գիտակցեց իր սխալները: Մի շաբաթ նա իրեն անթերի էր պահում, և մայրը քիչ-քիչ հետ բերեց աղջկա սենյակի իրերը:

Արդյունքում մայրը հասավ իր ուզածին. աղջկա պահվածքը լիովին փոխվեց, նա դադարեց նեղացնել մյուս երեխաներին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ