Ինչ է լինում, երբ ծաղրում են Աստծուն. Ապշեցուցիչ դեպքեր

Հանրահայտ Տիտանիկ նավի շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, լրագրողների հարցերին պատասխանելիս,
թե որքանով է անվտանգ նավը,, ճարտարապետը քմծիծաղով պատասխանել է. «Այժմ նույնիսկ Աստված չի կարողանա այն
խորտակել»: Բոլորս գիտենք, թե ինչ եղավ նավի հետ…

Հայտնի երգիչ Ջոն Լենոնը.

Իր հայտնիության գագաթնակետին` 1966 թվականին, հարցազրույցներից մեկի ժամանակ երգիչն ասել է. «Քրիստոնեությունը
շուտով կավարտվի, այն կանհետանա, ես չեմ էլ ցանկանում այդ մասին վիճել:

Ես պարզապես համոզված եմ դրանում: Լավ, Հիսուսն եղել է, բայց նրա մտքերը չափազանց պարզ էին: Բիթլզն այսօր ավելի
հայտնի է, քան նա»: Այս խոսքերից մի քանի օր անց նրան սպանեցին:

Հանրահայտ դերասանուհի Մերլին Մոնրո.

Իր շոուի պրեմիերայի ժամանակ կազմակերպիչներից մեկն ասել է, որ Աստծո ոգին է նրա հետ: Սա լսելուց հետո դերասանուհին
ասաց. «Ինձ պետք չէ քո Հիսուսը»: դրանից մեկ շաբաթ անց նա մահացավ:

Բրազիլացի քաղաքական գործիչ Տանկրեդո դի Ամեյդո Նեվեսը.

Նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ նա հրապարակայնորեն հայտարարեց. «Եթե ես 500
հազար ձայն հավաքեմ, անգամ Աստված ինձ չի կարող նախագահի աթոռից ցած նետել»:

Նա հավաքեց այդ ձայները, սակայն անսպասելիորեն հիվանդացավ, եւ նախագահ դառնալուց մեկ օր առաջ մահացավ:

Բրազիլացի կոմպոզիտոր:

Ռիո դե Ժանեյրոյում շոուի ժամանակ, սիգարետ ծխելով, նա ծուխն օդ է փչում եւ ասում. «Աստված, սա քեզ»: Շատ շուտով նա
մահացավ 32 տարեկանում` ՁԻԱՀ-ից:

2005 թվականին, Բրազիլիայում

Մի խումբ հարբած երիտասարդ գնացել էին իրենց ընկերուհուն վերցնեն, գնան խնջույքի: Աղջկա մայրը, անհանգստանալով,
բռնում է աղջկա ձեռքն ու ասում` Աղջիկս, գնա Աստծո հետ, եւ թող նա քեզ պահպանի: Աղջիկը պատասխանում է. «Մեր
մեքենայում Աստծո համար տեղ չկա, եթե միայն նա գա բեռնախցիկում…»:

Մի քանի ժամից աղջկա մորն ասացին, որ մեքենան վթարի է ենթարկվել, եւ բոլորը մահացել են: Բուն մեքենան
անճանաչելիորեն ջախջախվել էր, սակայն, ինչ որ հրաշքով, բեռնախցիկին ոչինչ չէր եղել…

Լրագրող ու պարուհի Յամայկայից` Քրիստինա Հեւիթը

Նա ասել է. «Աստվածաշունչն ամենավատ գրքույկն է, որ երբեւէ գրվել է»: Շատ շուտով նրան գտան այրված` սեփական
մեքենայում:

Շատ մարդիկ հաճախ մոռացել են, որ ոչ թե իրենց, այլ Աստծո որդի Հիսուս Քրիստոսն է ամենակարող` կյանքից եւ մահվանից
ուժեղ: Բոլոր այդ մարդիկ մահացան, եւ միայն Հիսուսը վերակենդանացավ ու ապրում է այսօր…

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ