Ապրում եմ սկեսուրիս հետ, ամուսինս կնամոլ է, իսկ ես…հղի…չգիտեմ, թե ինչպես վարվեմ

Նույնիսկ չգիտեմ, թե ինչից սկսեմ: Կարող էի հանգիստ ապրել, սովորել…իսկ հիմա կյանքս կործանվում է:

Թե ինչու ամուսնացա…20 տարեկանում ծանոթացա Արսենի հետ: Այդ պահին նա 24 տարեկան էր: Ես նրան առաջին հայացքից սիրահարվեցի: Մենք շատ ժամանակ էին անցկացնում միասին:Կես տարի անց նա ինձ ամուսնության առաջարկություն արեց:

Ես երջանկությունից կարծես յոթերորդ երկնքում սավառնեի: Այնքան էի ուզում հարսի շոր հագնել: Բացի այդ վստահ էի, որ սիրելիս երբեք ինձ չի դավաճանի և չի լքի: Ընկերուհիներս ինձ նախանձում էին, որ նման տղամարդու եմ հանդիպել:Եվ գեղեցիկ, և հավատարիմ, և ուրախ, չունի վնասակար սովորություններ: Մի խոսքով, անթերի տղամարդ: Ես այնքան էի հպարտանում, որ Արսենն իմ ապագա ամուսինն է:

Շքեղ հարսանիք կազմակերպեցինք: Սկսեցինք ապրել սկեսուրիս հետ նրա տանը: Հարսանիքից 3 ամիս անց իմացա, որ հղի եմ:

Երևի պետք է ուրախանալ, բայց չի ստացվում:Կարծես հանած լինեմ վարդագույն ակնոցս: Ես գիտակցում եմ, որ ամուսինս ինձ չի սիրում: Նա ինձ լավ է վերաբերվում, չի նեղացնում, բայց մեր միջև չկա կիրք: Նրա ամբողջ քնքշությունն իմ հանդեպ անհետացել է, կարծես չի էլ եղել: Նա միշտ զբաղված է իր գործերով, իսկ ես տնային հավելված եմ՝ կերակրելու, լվացք անելու և և մաքրություն անելու համար:

Արսենն ուշ է տուն վերադառնում, երբ ցանկանա: Գիշերվա 1-ին, 2-ին, նույնիսկ 4-ին…Վստահ եմ, որ ես նրա կյանքում միակ կինը չեմ:Սկեսրայրս հանգիստ մարդ է, իսկ սկեսուրիս հետ շատ դժվար է: Միշտ ինչ-որ բանից դժգոհ է: Բացի այդ, ես պարտավոր եմ բոլորի հետևից հավաքել, կարծես տան աշխատող լինեմ:

Ես պատրաստ եմ հենց այսօր հեռանալ ընտանիքից, սակայն մի խնդիր կա. որտե՞ղ կապրեմ երեխայի հետ:Մայրիկիս սիրտը հիվանդ է, նրան ոչինչ չեմ պատմում խնդիրներիս մասին: Եթե գնամ նրա տուն, չենք կարողանա ապրել, մորս փոքր աշխատավրձը չի բավականացնի մեզ երեքիս:

21 տարեկան եմ, բայց արդեն զզվել եմ իմ կյանքից…

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий