Ցավոք, շատ տնտեսուհիներ չգիտեն, որ այս սպիտակ փոշին ոչ միայն խմորի բաղադրիչ է, այլ նաև ունի կիրառման շատ այլ
եղանակներ:
¼ թեյի գդալ սոդան 3 ձվից պատրաստվող ձվածեղն ավելի փափուկ ու նրբահամ կրաձնի: Եթե ցանկանում եք, որ լոբին շուտ
եփվի, ջրին սոդա ավելացրեք անմիջապես եփելուց առաջ:Ձկան և սոխի հոտը ձեռքերից վերացնելու համար ձեռքերը շփեք
սոդայի և ջրի խառնուրդով:
Եթե կաթսան այրվել է, ավելացրեք 100 գ սոդա, ավելացրեք քիչ քանակությամբ ջուր և եռացրեք: Սպասք լվացող մեքենայից
տհաճ հոտը վերացնելու համար մեքենայի մեջ սոդա լցնել:Արևահարվածության հետևանքով առաջացած ցավը կմեղմանա, եթե
սոդայով վաննա ընդունեք:
1 ճաշի գդալով և 100 մլ ջրով խառնուրդ պատրաստեք և դրեք միկրոալիքային վառարանի մեջ մաքսիմալ ռեժիմի տակ, 5 րոպե
անց դժվարանցանելի և հին հետքերը հեշտությամբ կմաքրվեն:Ոտքերից սնկերի սպորները կվերանան, եթե ամեն գիշեր 20
րոպե ոտքերը դրվեն 3 ճաշի գալ սոդայով և 5 լիտր ջրով խառնուրդի մեջ:
Ջրից և սոդայից պատրաստված պինդ խառնուրդը կհանգստացի միջատների խայթոցի հետևանքով առաջացած քորը: Միսը
ավելի փափուկ կլինի, եթե տապակելուց առաջ վրան սոդա քսվի և պահվի սառնարանում մի քանի ժամ: