Շվեյցարիայում մի քանի բանտախցեր վարդագույն են ներկել. ահա թե որն է պատճառը

Շվեյցարիայում անցկացվում է «Սառը վարդագույն» նախագծի փորձարկումն ու ստուգումը: Դրա նպատակը փորձելն է ագրեսիվ բանտարկյալներին հանգստացնել՝ բանտախցերի պատերը վարդագույն ներկելով:Շվեյցարիայում երեսուն բանտախուց արդեն իսկ ներկվել են վարդագույն: Ըստ մասնագետների՝ այս մտահաղացումը դրական արդյունքներ կունենա բանտերում: Հոգեբան Դանիելա Շպետը կարծում է, որ հավանական արդյունքները հուսադրող են:

«Կատաղության և բարկության մակարդակը կարող է իջնել արդեն իսկ 15 րոպեից, սակայն մենք որպես կանոն բանտարկյալներին վարդագույն բանտախցերում տեղավորում ենք երկու ժամով», — ասում է նա:Փորձարկումն անցկացվում է նաև ոստիկանական մի շարք բաժանմունքներում: Բիեն քաղաքում, օրինակ, ագրեսիվ ալկոհոլամոլներին արդեն տեղավորում են վարդագույն պատեր և առաստաղ ունեցող խցերում: Քաղաքային վարչություն այդպիսի 4 խուց կա:

«Վարդագույնը, թվում է, իսկապես աշխատում է: Վարդագույն խցերում տեղավորված բանտարկյալները հանգստանում և քնում են ավելի արագ, քան մյուսները», — ասում է Բիենի ոստիկանության ներկայացուցիչը:Իհարկե, հանգստանալու և թուլանալու համրա նման գույներ օգտագործելու միտքը նոր չէ: Նախկինում հոգեբանների կողմից անցկացված փորձերը ևս դրական արդյունքներ են տվել:

Ի դեպ, Այովային համալսարանի մարզադաշտի հյուրերի համար նախատեսված հանդերձարանը, որտեղ խաղում է Iowa Hawkeyes թիմը, մարզչի հրահանգով վարդագույն է ներկվել:

Հեյդեն Ֆլայը կարծում է, որ վարդագույնն իր թիմի հակառակորդներին թուլացնում է և վերջիններս ավելի պասիվ են խաղում:Չնայած քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների դրական տրամադրությանը՝ վարդագույն խցերում պահվող բանտարկյալները այլ կերպ են մտածում:

Նրանք ասում են, որ այնպիսի խցերում, որոնք փոքրիկ աղջիկների համար նախատեսված ննջասենյակներ են հիշեցնում, մնալը նվաստացուցիչ

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ