Մայրերը չեն մեռնում, դառնում են աղոթարան…հուզիչ բանաստեղծություն՝ մոր մասին…անհնար է կարդալ առանց արցունքների

***
Մայրերը չեն մեռնում.
Երբ մեզնից տանում են՝

Ուր մեր երազներն են
Երկնքում անծայր,

Մայրերը մեզ համար
Այնտեղ լուռ ցանում են,

Աստղեր` մեր անունով,
Լուսավոր ու պայծառ…

Մայրերը չեն մեռնում.
Դառնում են աղոթարան,

Որ արևով լցնեն
Մրսող սրտերը մեր.

Մայրերը մայր են մտնում
Ամեն օր անվարան,

Մթնող հորիզոնով՝
Ցրեն ժպիտ ու սեր…

Մայրերը չեն մեռնում,
Ինչքան էլ ծերանում են.

Գնում են, որ մեզ համար
Նոր լույս բերեն
Եվ հանուն մեզ նույնիսկ

Աստվածանում են,
Որ այնտեղ վերևում էլ

Մեր մեղքերը ներեն…

« Դարձ ի շրջանս յուր »

Աղբյուր՝ Մարո Գարեգինի Երկնափեշյանի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ