Մի օր երեկոյան մայրս ասաց, որ հետս խոսելու բան ունի, կարևոր բան պիտի խոստովանի:Նա սկսեց խոսել տարօրինակ, կամաց և խռպոտ ձայնով.
—Որդիս, շուտով կդառնամ 70 տարեկան, ինչ ասես, կարող է պատահել հետս: Իսկ ես խոստացել եմ լուսահոգի հորդ, որ կպատմեմ քեզ մեր ընտանեկան գաղտնիքը:
Մինչ այդ երբեք մորս հետ նմանատիպ խոսակցություն չեմ ունեցել: Նա շարունակում էր.
—Երբ դու դեռ չէիր ծնվել, ես ու հայրդ երկար ժամանակ փորձում էինք երեխա ունենալ, բայց Աստված մեզ փոքրիկ չէր տալիս: ՎԵրջապես կարողացա հղիանալ, բայց 6-րդ ամսում կորցրեցի երեխայիս: Մենք պայմանավորվեցինք մի բժիշկի հետ, որ ես կմնամ հիվանդանոցում, ոչ մեկի չենք ասի, որ ես այլևս հղի չեմ: Կպսասենք, մինչ ինչ-որ մեկը կծննդաբերի և կհրաժարվի երեխայից, իսկ մենք կորդեգրենք նրան:
Այնպես ստացվեց, որ արդյունքում քեզ ունեցավ մի կին և թողեց ծննդատանը, իսկ մենք քեզ բերեցինք տուն և մեծացրեցինք մեր հարազատ երեխայի պես:
Որդիս, եթե ցանկանաս գտնել քո կենսաբանական ծնողներին, ես չեմ նեղանա, կհասկանամ քեզ:Մարմինս սկսեց դողալ, աչքս թրթռաց….Մի կերպ զսպելով արցունքներս, ասացի.
—Մայրիկ, դուք եք իմ հարազատ ծնողները, ես ոչ մեկին էլ չեմ որոնի:
—Աաաայ, հավատաց, հավատաց…շնորհավոր ապրիլի 1 տղաս: Իսկ այս կատակի հեղինակը աղջիկդ է, դռան հետևից լսում եմ ծիծաղը:
Ես այս պահից միայն մի նպատակ ունեմ. պիտի մի տարվա ընթացքում այնպիսի դաժան կատակ մտածեմ, որ մյուս տարի աղջկաս դաս տամ:
Բայց աչքս դեռ թրթռում է: