Որդին ձմռանը ծեր մորն ուղարկել է գյուղ՝ «մաքուր օդ շնչելու»․․․բայց իրական պատճառը բոլորիս էլ պարզ է

Եկավ ձմեռը, դրա հետ մեկտեղ էլ տիկին Անուշի խնդիրները։ Միակ որդին՝ 43 տարեկան Արամը, մորն ուղարկել է գյուղ, որ այստեղ մնա մի քանի ամիս։

Այստեղի տունը տիկին Անուշի հանգուցյալ ամուսինն է կառուցել՝ դեռ սովետական ժամանակաշրջանում, այնքան էլ լավ վիճակում չէ։ Իսկ ահա հողամասը մեծ է, այն երկար տարիներ պահել է ընտանիքին։ Տիկին Անուշն ամբողջ կյանքում գումարն ափսոսացել է, որ իր համար մի նոր հագուստ գնի, իսկ սերմերի և պարարտանյութերի համար երբեք չի խնայել ոչ մի լումա։

Այնքան բարի տատիկ է, իր անշնորք որդու մասին այսքան ժամանակ մի վատ բառ չի ասել։Դե երևի տղամարդն այնքան էլ վատը չէ, կինն է շատ չար, նա էլ ընկնում է կնոջ ազդեցության տակ։

Արդեն երկար ժամանակ է, ինչ մայր ու որդի տեղափոխվել են քաղաք։ Մայրը հավաքած գումար ուներ, այստեղ էլ վաճառեցին ամեն ինչ, բայց այս հին տնակից և Երևանում 2 սենյականոց գնեցին։

Ընթացքում ամուսնացավ որդին, բայց հարսը խեղճ կնոջը հանգիստ չի տալիս։ Այս անգամ էլ տիկին Անուշը չի ուզում պատմել վեճի մասին, որդուն է պաշտպանում․․․Ուղղակի ասաց, որ այստեղ կձմեռի։

—Արամս ասաց, որ ինձ մաքուր օդ է պետք, լավ էլեկտրական տաքացուցիչ է բերել, հեռուստացույց, 3-4 ամիս է, շուտ կանցնի․․․Մի անհանգստացեք։

Բայց դե ինչպես չանհնագստանանք։ Մեր գյուղը փոքր է, գրեթե բոլորը հեռացել են այստեղից։ Ամբողջ փողոցում միայն երեք տներում են մարդիկ ապրում։ Խեղճը այդ տան մեջ կսառի։Հանդիպեցի մեր հարևանուհուն, ասաց, որ որոշել է տիկին Անուշին իր տուն տանել, ազատ սենյակներ կան տանը, տաք է, իսկ գարնանը, երբ տեսնեն անառակ որդուն, ամեն ինչ կասեն նրա երեսին, թող իմանա, որ հարազատ մոր հետ այդպես չեն վարվում։

Մայրը գրանցված է քաղաքի բնակարանում, այնտեղ ունի ապրելու իրավունք, բաց ինչ օգուտ դրանից, եթե հարսը նրան հանգիստ չի տա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий