Դստերը հանձնել է մանկատուն, իսկ 8 տարի անց հիշել, որ, այնուամենայնիվ, սիրում է նրան…

Երբեմն մեծերը չմտածված քայլերի են գնում, իսկ դրանց արդյունքում տուժում են երեխաները:Մայրը Դիանային թողել էր մանկատանը, երբ փոքրիկն ընդամենը 1 ամսական էր: Իսկ երբ երեխան 2 տարեկան էր, Մարինեն նրան որդեգրել և մեծացրել է հարազատ երեխայի պես: Ծնողները ստեղծել են բոլոր պամանները, որ աղջնակը ոչ մի բանի պակաս չունենա:

Հաջորդիվ՝ մեր ընթերցողի առաջին դեմքից.

Այդ օրվանից անցել է 8 տարի, երբ դստերս սենյակը մաքրելիս հայտնաբերեցի տիկնիկներ, որոնք ես չեմ գնել: Որոշելով պարզել, թե որտեղից անծանոթ խաղալիքները՝ սպասեցի, որ երեխաս վերադառնա դպրոցից և զգույշ հարցրեցի: Աղջկաս դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց, նա շատ կոպիտ քաշեց տիկնիկները իմ ձեռքից և ասաց, որ գնում է դաս անելու:Մյուս օրն էլ Դիանան նոր տաբատով վերադարձավ տուն, և երբ չկարողացա հետը խոսել, որոշեցի հաջորդ օրը սպասել նրան դպրոցի մուտքի մոտ:

Որքան մեծ էր զարմանքս, երբ աղջիկս դուրս եկավ դպրոցից և վազեց մի անծանոթ կնոջ մոտ: Նրանք միմյանց ձեռքից բռնեցին և ուրախ գնացին: Ես ուղղակի ապշած էի:Վազեցի նրանց հետևից, իսկ այդ կինն էլ ասաց, որ Դիանայի հարազատ մայրն է, ինքը հասկացել է գործած սխալը, և այժմ ուզում է վերադարձնել դստերը: Ես պատասխանեցի, որ Դիանան մեր աղջիկն է, սա կոչվում է առևանգում: Իսկ իմ աղջիկը, ում ես այդքան տարի սիրել և փայփայել եմ, նայեց աչքերիս մեջ և ասաց, որ ես իրեն ստել եմ, և նա այլևս չի ուզում մեզ տեսնել…

Մի ամիս Դիանան մեզ հետ չէր ապրում: Ոչ ես, ոչ ամուսինս չէինք կարողանում լեզու գտնել նրա հետ, իսկ ես գիտեի, որ եթե հիմա դիմեմ իրավապահ մարմիններին, դրանով միայն կցավեցնեմ դստերս:

Երեկ տվեցին դռան զանգը. աղջիկս էր, իմ աղջիկը… լացակումած և կարմրած աչքերով: Պարզվեց, մայրը արդեն մի քանի օր իրեն թույլ է տալիս ձեռք բարձրացնել երեխայի վրա՝ միայն նրա համար, որ վերջինս դասերը լավ չի անում կամ դանդաղ է հագնվում:Ես հանգստացրեցի երեխայիս, ասացի, որ մենք իրեն սիրում ենք, բայց վստահ եմ, որ առանց հոգեբանի օգնության չենք կարողանա շտկել ստեղծված իրավիճակը և վերականգնել Դիանայի հոգեկան առողջությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий