Իմացել եմ, որ ամուսինս դավաճանում է ինձ…որդուս կնքամոր հետ…չգիտեմ, ինչպես վարվեմ, քանի որ…

Վերջերս տեղի ունեցավ մի բան, ինչը կյանքս գլխիվայր շուռ տվեց. ես իմացա, որ ինձ մեծ հարված են հասցրել իմ երկու մտերիմները:

Արդեն 5 տարի ամուսնացած եմ: Երբ լրանում էր որդուս 1 տարեկանը, որոշեցինք մկրտել նրան: Որպես կնքահայր և կնքամայր ընտրեցինք ամուսնուս մոտ ընկերոջն ու նրա կնոջը, ում հետ ամուիսնս արդեն 10 տարի միասին էին աշխատում: Եվ կինը, և ամուսինը կայացած մարդիկ էին, կրթված, խելացի և հետաքրքիր: Մինչ այդ էլ շփվում էինք ընտանիքներով, բայց մկրտությունից հետո էլ ավելի մտերմացանք: Մեր որդուն հաճախ տանում էին զբոսնելու, միմյանց տուն հյուր էինք գնում:

2 տարի առաջ նրանք ամուսնալուծվեցին, հավանաբար, երեխա չունենալու պատճառով: Երեխայիս կնքահորից ժամանակի հետ հեռվացանք:

Նա փոխեց աշխատանքը և արդեն հազվադեպ էինք հանդիպում: Իսկ ահա նրա կինը արդեն իմ ամենամտերիմ ընկերուհին էր:

Քանի որ հարազատ քույր չունեմ, նրան էի վստահում գաղտնիքներս, հույզերս: Ամուսինս էլ նրան շատ ջերմ էր ընդունում:

Բնականաբար, մտքովս չէր էլ անցնում, թե իմ մեջքի հետևում ինչ է կատարվում:

Մի քանի օր առաջ ամուսինս վերադարձավ աշխատանքից: Մինչ լոգանք էր ընդունում, նրան զանգ եկավ: Տեսա Անիի համարը: Չհասցրեցի պատասխանել, նա շուտ անջատեց, իսկ մի քանի վարկան անց հաղորդագրություն եկավ:

Հետաքրքրասիրությունս թույլ չտվեց չկարդալ: Այդպես հայտնաբերեցի նրանց սիրավեպի մասին վկայող երկխոսությունը, մանրամսների մասին չեմ խոսի, բայց ակնհայտ էր, որ այդ կապը նոր չի սկսվել:

Շոկի մեջ էի…հեռախոսը լուռ դրեցի մի կողմ և ամուսնուս չհամարձակվեցի ինչ-որ բան ասել:

Դեռ չգիտեմ, ինչ անել. երեխաս սիրում է նրանց երկուսին, չեմ ուզում զրկել որդուս միանգամից երկու մտերիմ մարդկանցից, բայց այսպես էլ չեմ կարող ապրել…

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ