Երբեք չէի մտածի, որ իմ կյանքում նման բան կլինի… մայրս փաստացի հրաժարվել է ինձանից

Երբեք չէի մտածի, որ կյանքումս այնպիսի շրջան կլինի, երբ պիտի պայքարեմ՝ մորս կողմից ուշադրության արժանանալու
համար: Ես ընդամենը 20 տարեկան եմ, բայց նրան պետք չեմ: Նա իր ամբողջ ժամանակն ու ուշադրությունը տրամադրում է իմ
12 տարեկան քրոջը:

Եվ եթե նախկինում դա այնքան էլ չէր զգացվում, երբ դարձա 18 տարեկան, համոզվեցի, որ էլ պետք չեմ մորս: Նա այնքան սառը
և անտարբեր է իմ հանդեպ:Անկեղծ ասած, չգիտեմ, թե դա ինչի հետ է կապված: Կարծում եմ, դրա համար պատճառ չկա: Մեր
ընտանիքը միշտ համերաշխ է եղել:

Երբ մի քանի տարի առաջ մահացավ հայրս, մենք կարողացանք դիմանալ վշտին միայն միմյանց աջակցելու և օգնելու շնորհիվ:
Իսկ հիմա ի՞նչ…Հարազատ մայրս հրաժարվում է ինձանից:Մորս վարքն անհասկանալի է նույնիսկ տատիկիս համար: Նա էլ
փորձել է խոսել հետը, հասկանալ, բացատրել, բայց ոչինչ չի ստացվել: Այժմ տատիկիս հետ եմ ապրում, իսկ մայրս ու քույրս
մնացել են մեր տանը:

Չեմ կարող խոսել որևէ մեկի հետ: Ընկերուհիներիս և հասակակիցներիս հետ նման բան չի եղել, նրանք բոլորն էլ ապրում են
նորմալ ընտանիքներում: Միայն տատիկիս հետ կարող եմ երբեմն կիսվել, բայց նրա համար այս ամենը շատ ցավալի է, այնպես
որ փորձում եմ ավելորդ անգամ չտխրեցնել նրան:

Տատիկս ասում է, որ ուղղակի չի ճանաչում հարազատ դստերը…Մայրս կրտսեր քրոջս ասել է, որ գնացել եմ սովորելու, դրա
համար էլ իրենց հետ չեմ ապրում: Բնականաբար, ես նրան չպատմեցի, որ սա եղել է մորս կամքը, չեմ ուզում ազդել երեխայի
հոգեկանի վրա՝ իմ ու մորս վեճերով, առանց այն էլ խեղճը վաղ տարիքից առանց հայրիկի է մնացել:

Դա իմ կողմից մեծ սխալ կլինի:Մի խոսքով, չգիտեմ՝ ինչ է լինելու, բայց մի բանում վստահ եմ. մեր նախկին համերաշխ և սիրով
լի ընտանիքը կմնա միայն իմ երազներում…

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ