Վերջերս ընկերուհիս պատմեց, որ ընտանիքի բոլոր անդամների բարձերի մեջ դափնետերև է դրել: Երբ իմացա, թե ինչի համար է դա, ինքս էլ նույն կերպ արեցի: Արդյունքն ուղղակի հրաշալի է:Պարզվում է, որ սա օգտակար է և առողջ քնի, և ընդհանուր առողջական վիճակի համար:
Պատմում եմ, թե ինչպես եմ արել դա և ինչ արդյունք եմ ստացել՝ մեկ շաբաթ անց:
1.Բարձը պետք է մի քիչ բացել մի կողմից:
2.Մեջը դնել 5 հատ դափնետերև այնպես, որ դրանք հավասար բաշխվեն ամբողջ բարձի մեջ:
3.կարել բարձը:
Ինչպես են ազդել բարձի մեջ տեղադրած դափնետերևներն իմ քնի և ինքնազգացողության վրա
Առաջինն ու երևի ամենակարևորը՝ ես սկսել եմ ավելի լավ քնել: Եթե նախկինում տառապում էի անքնությունից, ապա հիմա քնում եմ շատ խորը:Ի դեպ, երեխաներիս մասին. այն բանից հետո, երբ նրանց բարձի մեջ նույնպես դրեցի դափնետերև, նրանք սկսեցին ավելի հեշտ և շուտ քնել: Դափնետերևի բույրն օգնում է թուլանալ: Քանի որ մանկական բարձերն ավելի փոքր են, 5-ի փոխարեն՝ 3 դափնետերև եմ դրել:
Եվ վերջապես, ինչպես հայտնի է, հանգիստ քունը՝ առողջության գրավականն է: Առավոտյան սկսել ենք ավելի հեշտ արթնանալ, օրվա ընթացքում ինձ ավելի առույգ եմ զգում: