Նախօրեին ծանոթացա մի գեղեցկուհու հետ, հրավիրեց իր տուն․․․բայց խոհանոցը տեսնելուց հետո ուղղակի փախա այնտեղից

Հաճախ եմ լսում, որ տղամարդու համար կարևոր չէ տան մաքրությունն ու կոկիկությունը։ Որ դա կարևոր է միայն կանանց
համար, իսկ տղամարդուն պետք է միայն բավարարել ֆիզիկական կարիքները և լինել երկար ոտքերով գեղեցկուհու կողքին։
Ուզում եմ պնդել, որ դա սուտ է։27 տարեկան եմ, ծրագրավորող, ամուսնացած չեմ։ Բայց երեկ եկա տուն և զզված ու սարսափած
դեմքով փորձեցի պատմել մորս, թե ինչ է տեղի ունեցել․

—Մամ, պատկերացնու՞մ ես․․․ ախր ոնց է նման բան հնարավոր․․․

Միայն մի քանի րոպե անց կարողացա պատմել, թե ինչ է եղել և ինչու եմ ռոմանտիկ ընթրիքին գտնվելու փոխարեն՝ վազելով
եկել տուն։Երեկ ծանոթացա մի գեղեցկուհու հետ, ում հետ արդեն որոշ ժամանակ շփվում էինք համացանցի միջոցով։
Հանդիպել էինք սրճարանում, բայց հետո նա ասաց, որ մենակ է ապրում և հրավիրում է իր տուն՝ սուրճ խմելու։ Բնականաբար,
ես էլ համաձայնվեցի։

Ներս մտնելով՝ ուղղակի ապշեցի։ Նման խոզանոց ես չէի տեսել։ Հատկապես մխրճվեց ուղեղիս մեջ կեղտոտ ափսեների կույտը,
որոնք արդեն բորբոսնում էին, իսկ լվացարանի մեջ էլ միջատներ էին շրջում։ Զարմանալի էր, բայց տանտիրուհին բոլորովին չէր
ամաչում այդ տեսարանից։Ես կտրականապես հրաժարվեցի ինձ առաջարկված խմորեղենից և սուրճից, քանի որ պատահաբար
«հիշեցի, որ շատ կարևոր գործեր ունեմ»։

Այնքան գեղեցիկ էր նոր ծանոթս, բայց միջատները սպանեցին իմ մեջ ծնված ամբողջ կիրքը։Ի դեպ, ավելի ուշ իմացա, որ այդ
աղջիկը ամուսնացած տղամարդու հետ սիրավեպ է ունեցել, վերջինս թողել է կնոջը ու եկել իր մոտ, սակայն 2-3 օրից փախել է․․․
իսկ դուք ասում եք, թե ոտքերն են կարևոր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ