Կինը առանց մտածելու որդեգրեց կույր աղջնակին և այդ պատճառով նրանից հեռացավ ամուսինը..Մեկ տարի անց նրան անակնկալ էր սպասվում

Աննան պառկած էր անկողնու մեջ և չէր կարողանում քնել:Կողքին հանգիստ խռմփացնում էր ամուսինը: Աննան չէր դադարում
մտածել փոքր աղջնակի մասին, որին առաջին անգամ մի շաբաթ առաջ էր տեսել:

Նիհարիկ ձեռքեր, քնքուշ դիմագծեր և…չտեսնող աչքեր…Աննան ուներ երկու որդի. մեկը՝ 14, մյուսը՝ 16 տարեկան: Երկար
տարիներ ամուսինները երազում էին աղջիկ ունենալու մասին, սակայն բժիշկների ախտորոշումը հուսադրող չէր. կինն այլևս չի
կարող հղիանալ:

Դա երկրորդ հղիության ժամանակ առաջացած բարդությունների հետևանքն էր:Վերջին երկու տարվա ընթացքում Աննան
համոզում էր ամուսնուն մանկատնից աղջիկ որդեգրել, սակայն դա Արմենի սրտով չէր:Վերջապես, կինը հասավ նպատակին, և
հենց այդ օրն էլ ծանոթացավ փոքրիկ Անիի հետ…

—Դուք հասկանու՞մ եք, որ երեխան 95%-ով կույր է, — ասում էր մանկատան տնօրենը:-Աննա, նա մեզ համար բեռ կդառնա,
ամբողջ կյանքում պիտի մեր խնամքի տակ լինի…

Չնայած այդ ամենին՝ Աննան 4 ամիս անց տուն բերեց փոքրիկ Անիին: Երեխան շատ թույլ էր, դեռ մի հիվանդությունից
չապաքինված, կրկին հիվանդանում էր:Ամուսինը չդիմացավ այդ ամենին և հեռացավ ընտանիքից:Ի վերջո, Աննայի ջանքերն
ապարդյուն չանցան:

Փոքրիկն այնքան կազդուրվեց, որ բժիշկները թույլ տվեցին վիրահատություն կատարել:—Վիրահատության արդյունքները
կարող ենք իմանալ միայն վիրակապերը հանելուց հետո:

Եկավ ճակատագրական օրը. Աննան ամբողջ մարմնով դողում էր, երբ բուժքույրը քանդում էր բինտերը: Աննան մոտեցավ
երեխային և նայեց նրա աչքերի մեջ.փոքրիկ Անին գլուխը պտտեց և հայացքը ֆիքսեց հենց մոր հայացքի վրա…

Եվ այդ ժամանակ նա հասկացավ, որ բոլոր դժվարություններն ու տառապանքներն արժեր անցնել՝ միայն այս պահն ապրելու
համար:Այսօր Անին լիարժեք երեխա է, շատ կապված է եղբայրների հետ, ովքեր քրոջ համար ոչինչ չեն խնայում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ