Գիտնականը մտադիր է ողջ մնալ՝ անակոնդայի մարմնում հայտնվելուց հետո

Ամերիկացի գիտնականը որոշել է ցույց տալ անակոնդայի մարսողության առանձնահատկությունները, որի համար նա թույլ կտա, որ օձն իրեն ողջ-ողջ կուլ տա:«Discovery» հեռուստաալիքով կցուցադրվի, թե ինչպես է անակոնդան կուլ տալիս հետազոտող Փոլ Ռոզոլիին, որից հետո նա ողջ է մնում: Այս մասին հաղորդում է «The Hollywood Reporter»-ը:

Հետաքրքիրն այն է, որ գիտնականը մտադիր է ողջ մնալ օձի ներսում հայտնվելուց հետո: Նա պատրաստվում է պահպանել իր կյանքը՝ հատուկ համազգեստի շնորհիվ:Անակոնդան համարվում է աշխարհի ամենախոշոր օձը: Նրա կշիռը կարող է հասնել 97.5 կգ-ի, իսկ երկարությունը՝ 5.2 մետրի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ