Վիրահատությունից հետո մկրատը 12 տարի մնացել է տղամարդու ստամոքսում

Անփույթ վիրաբույժները տղամարդու ստամոքսը վիրահատելուց հետո վիրահատական մկրատը թողել են այնտեղ, իսկ տղամարդը 12 տարի տառապել է ուժեղ ցավերից:Ղազախստանի քաղաքացի Կարպ Պոնոմարյովը վիրահատության է ենթարիվել ավելի քան մեկ տասնամյակ առաջ, սակայն նրա ստամոքսում մնացել է 20 սմ երկարություն ունեցող վիրահատական մկրատը:

Այդ օրվանից 53-ամյա տղամարդը տառապում է ուժեղ ցավերից, որոնք սկսվում են ուտելուց հետո, սակայն նա երբեք չի բողոքել, քանի որ վիրահատության շնորհիվ փրկվել էր նրա կյանքը:Սակայն մեկ ամիս առաջ Կարպի մոտ ախորժակի կորուստ է նկատվել, և նա սկսել է նիհարել, որից հետո դիմել է բժշկի:

Այժմ տղամարդը մեկ այլ վիրահատություն պետք է անցնի՝ մկրատը դուրս բերելու համար: Բժիշկը, որը կատարել է վիրահատությունը, 3 տարի առաջ թոշակի է անցել և մահացել:Կարպը հայտնել է, որ չի պատրաստվում դատի տալ հիվանդանոցին: Նա միայն ցանկանում է, որ մկրատը որքան հնարավոր է շուտ դուրս բերվի նրա ստամոքսից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ