Մեծ Բրիտանիայի բժիշկները ուսումնասիրությունների արդյունքում հանգել են եզրակացության, որ կնոջ համար հղիանալու ճիշտ տարիք է համարվում 23-ից 32 տարեկանը:
Ի տարբերություն բժիշկների, հոգեբանները գտնում են, որ ժամանակակից աշխարհում կատարված ենթադրությունները հակառակն են պնդում.
Ավելի ուշ տարիքում լույս աշխարհ եկած երեխան ավելի հաջողակ է լինում, սակայն բժիշկները պնդում են, որ կինը 20 տարեկանից հետո պետք է մտածի հղիանալու մասին:
58 000 կնոջ շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 23 տարեկանում մայրանալու դեպքում կնոջ շանսերը 3 երեխա ունենալու ավելանում են մինչև 90 տոկոս:
Իսկ 31 տարեկանում բազմազավակ մայր լինելու հնարավարությունները նվազում են մինչև 75 տոկոս: