Կանայք պետք է ավելի շատ քնեն, քան տղամարդիկ

Մարդն իր կյանքի՝ մոտավորապես մեկ երրորդն անց է կացնում քնած: Քունն արդյունավետորեն վերականգնում է ուժերը:Հանգիստ և որակյալ քունը վերականգնում է կենտրոնական նյարդային համակարգը, ամրապնդում ինմունիտետը, վերականգնում է մաշկի գեղեցկությունը և թարմությունը:

Ամերիկացի գիտնականների վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կանանց անհրաժեշտ է ավելի շատ քնել, քան տղամարդկանց:

Գիտնականները դա բացատրում են նրանով, որ կանացի ուղեղը վերականգնվելու համար ավելի շատ ժամանակ է պահանջում, քանի որ կանայք շատ հաճախ ստիպված են բազմաթիվ խնդիրներ հաղթահարել միևնույն ժամանակ:Հյուսիսային Կարոլինայի համալսարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ այն կանայք, որոնք տառապում են քնի խանգարումներով, ավելի հաճախ են բախվում դեպրեսիաների հետ և իրենց ագրեսիվ են պահում:

Սակայն ոչ լիարժեք քունը նմանատիպ խնդիրներ չի առաջացնում տղամարդկանց մոտ:Կանայք ունակ եմ միևնույն ժամանակ մի քանի գործողություն կատարել, և այդ իսկ պատճառով նրանց ուղեղի որոշ հատվածներ, պարբերաբար հաղորդակցվելով միմյանց հետ, աշխատում են շատ արագ, քան տղամարդկանց մոտ: Այդ իսկ պատճառով նրանք ավելի շատ են հոգնում և նրանց անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ՝ վերականգնվելու համար:

Քնաբանները գտնում են, որ ոչ լիարժեք քնի հետևանքով կանայք զգում են ֆիզակական ցավ, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ցերեկվա ընթացքում մեկից մեկուկես ժամ լրացուցիչ քնել:Քնի ընթացքում ուղեղի որոշ հատվածներ, որոնք պատասխանատու են խոսքի, հիշողության և մտածողության համար ինքնուրույն վերականգնվում են, իսկ ոչ լիարժեք քունն այդ գործընթացին խոչընդոտում է:

Որոշ դեպքերում ցերեկային քունն օգտակար է նաև տղամարդկանց համար: Ցերկային քունը խորհուրդ է տրվում նաև այն անձանց, ովքեր ֆիզիկապես են ծանրաբեռնված:Այն մարդիկ, ովքեր խնդիր ունեն մեծ քանկությամբ տեղեկություն մտապահելու, նրանց ևս խորհուրդ է տրվում ցերեկային կարճատև քունը:

Ուսումնասիրությունների արդյունքում ապացուցվել է, որ հանգստից հետո հիշողության մեջ ֆիքսվում է արդեն իսկ ուսումնասիրված նյութը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ