Ծխողները ռիսկի են դիմում մնալ անատամ

Բիրմինգհեմ համալսարանի ուսամնասիրողները հանգել են այն հետևության, որ ծխախոտից կախվածություն ունեցողները ռիսկի են դիմում մնալ անատամ:Ուսումնասիրությանը մասնակցել են 23 376 մարդ՝ 3 տարբեր տարիքային խմբերի:

Գիտափորձի նպատակն է եղել պարզել՝ կա՞ արդյոք ռիսկ՝ ծխելը թողնելուց հետո ատամների թափվելու մեջ:Ծխող տղամարդկանց մոտ ատամները թափվելու հավանականությունը 3,6 անգամ ավելի շատ է եղել, քան այն անձնաց մոտ, ովքեր կախվածություն չունեն ծխախոտից, իսկ կին ծխողների մոտ հավանականությունը՝ 2,5 անգամ է աճում:

Ուսումնասիրությունը պարզել է, որ երիտասարդ ծխողներն ավելի հաճախ են կորցնում ատամները, քան ավելի տարեցները:Մեծ քանակով ծխատոտի օգտագործումը կարող է ազդել առողջ ատամների վրա:

Այդուհանդերձ գիտկանները մեկ ուրախալի փաստ են արձանագրել, որ այդ վատ սովորույթից հրաժարվողներն ատամները կորցնելու վտանգի առաջ չեն կանգնում, նրանք դասվում են այն մարդկանց շարքին, ովքեր երբևէ իրենց ձեռքը չեն վերցրել ծխախոտը:Ընդհանուր առմամբ ատամների կորուստը մեծ խնդիր է, քանի որ մարդկության 30%-ը 65-ից 74 տարեկան հասակում կորցնում է բոլոր ատամները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ