Խելացի կանայք վանում են տղամարդկանց. վերջիններս նրանց ներկայությամբ ավելի քիչ առնական են իրենց զգում

Խելացի և բարձր մակարդակով գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տղամարդկանց մոտ հետաքրքրություն են առաջացնում, սակայն նրանց հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ տղամարդիկ շատ արագ կորցնում են հետաքրքրությունը:

Հոգեբան գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությանը մասնակցել են 105 տղամարդ և մի խումբ կանայք:

Վերջիններիս հանձնարարվել է թեստեր լրացնել՝ մաթեմատիկայից և անգլերեն լեզվից, որից հետո տղամարդիկ խնդրել են իրենց տրամադրել կանանց գնահատականները:Տղամարդկանց ավելի հետաքրքրել են այն կանայք, ովքեր կարաղացել են հաղթահարել և լուծել թեստերը, սակայն նրանց հետ անմիջական հանդիպման ժամանակ փաստել են, որ գեղեցիկ սեռի խելացի կանայք իրենց վանում են:

Մասնակիցները չեն ցանկացել փոխանակվել տվյալներով և նրանց հետ հանդիպում նշանակել՝ խելացի կանանց գրավիչ չհամարելով:Գիտնականները եկել են այն համոզման, որ խելացի կանանց ներկայությամբ տղամարդիկ ավելի քիչ առնական են իրենց զգում և հենց այդ պատճառով էլ խելացի կնոջ նկատմամբ կորցնում են հետաքրքրությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ