7-ամյա Յամատո Տանուկային հաջողվեց մեկ շաբաթ գոյատևել անտառումց

Ճապոնական անտառում կորած 7-ամյա տղան մեկ շաբաթ անց հայտնաբերվել էր ողջ և անվնաս:BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, անցյալ շաբաթ ամբողջ ընտանիքը՝ հայրը, մայրը և Յամատոն, անտառ էր գնացել՝ զբոսնելու: Յամատոն անցնող մեքենաների վրա քարեր էր շպրտում, կամակորություն էր անում և չէր լսում ծնողներին:

Հայրը, ով հոգնել էր դիտողություններ անել որդուն, ինչ-որ պահի որոշել էր դաս տալ Յամատոյին՝ նրան մենակ թողնելով մի երկու րոպե:Ամուսինները մոտ 500 մ առաջ էին քայլել, իսկ երբ վերադարձել էին, Յամատոն արդեն այնտեղ չէր եղել:

Յամատոն հինգ կմ-ից քիչ ավելի ճանապարհ էր անցել՝ մինչև որ լրիվ պատահական հայտնվել էր ռազմաբազայի մոտ: Բարաքներից մեկում նա հայտնաբերել էր մի քանի ներքնակ, և ամենակարևորը՝ ջրի ծորակ: Վեց օրվա ընթացքում տղան միայն ջուր է խմել, որևէ կերակուր նրան չի հաջողվել գտնել:

Մասնագետների կարծիքով, երեխան ստեղծված իրավիճակում ճիշտ է գործել:Տղային փնտրում էր 180 մարդ, ինչպես նաև փնտրող շներ, սակայն Յամատոյին գտել է մեկ զինվոր: Երբ նա բացել է բարաքի դուռը, տեսել է երեխային ու հարցրել. «Դու Յամատո՞ն ես», զինվորը կերակրել է տղային:

Այժմ Յամատոյի հետ ամեն ինչ կարգին է, նա հիվանդանոցում է՝ բժիշկների հսկողության ներքո: Ըստ նրանց, տղան լավ վիճակում է, ունի աննշան տրավմաներ և թեթև ցրտահարություն:Ոստիկանությունում ասում են, որ տղայի ծնողներին ամենայն հավանականությամբ սպառնում է ծնողական պարտականությունները չկատարելու մեղադրանք:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ