Որ երկրում են ավելի շատ քնում

Ամերիկացի գիտնականները տվյալներ են հավաքագրել տարբեր երկրներում քնի հատկանիշների մասին: Այս տվյալները հնարավոր է եղել հավաքել բջջային հեռախոսների ծրագրերի օգնությամբ:

Օրինակ հոլանդացիներն անկողնում մեկ ժամ ավելի են անցկացնում, քան Սինգապուրի կամ Ճապոնիայի բնակիչնեը:Սովորաբար կանայք ավելի երկար են քնում քան տղամարդիկ, ինչը չենք կարող ասել միջին տարիքի տղամարդկանց մասին. նրանք ավելի քիչ են քնում:

Գիտնականները կարծում են, որ այս արդյունքները կարող են օգնել հաղթահարել այն, ինչն անվանում են «քնի ճգնաժամ»:Արդյունքում պարզվել է, որ Սինգապուրի և Ճապոնիայի բնակիչները միջինում քնում են 7 ժամ 24 րոպե, այն դեպքում, երբ Նիդերլանդներում 8 ժամ 12 րոպե են քնում, իսկ Ֆրասիայում քնի տևողությունը միջինում կազմում է 8 ժամ, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 8 ժամից քիչ:

Այս ցանկում Ռուսաստանը չի հայտնվել՝ գիտափորձին մասնակցություն չունենալու պատճառով:Որքան ավելի ուշ է երկրում ընդունված քնելը, այնքան ավելի քիչ են մարդիկ քնում մեկ գիշերվա ընթացքում:Ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև, որ 30-60 տարեկան տարիքային խմբի կանայք միջինում կես ժամ ավելի շատ են քնում, քան տղամարդկիկ, իսկ այն մարդիկ, ովքեր օրվա զգալի մասն անց են կացնում ցերեկվա լույսին, նրանք ավելի հակված են շուտ պառկել քնելու:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ