Հետազոտությունը ցույց է տվել, թե ինչպես է փողն ազդում ռոմանտիկ հարաբերությունների վրա

Պեկինի մանկավարժական համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդկանց ռոմանտիկ հարաբերությունների վրա ազդում են ոչ միայն զգացմունքներն ու էմոցիաները, այլ այն, թե որքանով են մարդիկ ի համեմատ այլոց իրենց հաջողակ և հարուստ զգում:Gogetnews.info-ի հաղորդմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Psychology ամսագրում: Գիտնականների նպատակը կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների զարգացման վրա փողի ազդեցությունը պարզելն էր:

Առաջին հետազոտության մեջ կամավորության սկզբունքով ներգրավվել է 182 ուսանող: Նրանց գումարներ են բաժանվել, ինչից հետո նրանք 2 խմբի են բաժանվել՝ ունևորների և աղքատների:Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ունևոր տղամարդիկ ավելի քիչ են բավարարված իրենց ներկայիս զուգընկերների սեքսուալ գրավչությամբ և ավելի հետաքրքրված են կարճատև հարաբերություններով, քան նրանք, ովքեր գտնում էին, թե իրենց եկամուտը մեծ չէ:

Մինչդեռ կանայք, ովքեր իրենց հարուստ էին համարում, տղամարդկանց արտաքինի նկատմամբ իրենց պահանջները չեն բարձրացրել:Երկրորդ հետազոտությանը մասնակցել է 56 մարդ: Կամավորներին խնդրել էին իրենց ունևոր կամ աղքատ պատկերացնել, ինչից հետո նրանց ցուցադրել են գրավիչ արտաքինով հակառակ սեռի ներկայացուցչի լուսանկար և ասել, թե կարող են նրա հետ հանդիպել:

Արդյունքերը գույց են տվել, որ հարուստ մարդիկ ավելի հակված են հարաբերվել գրավիչ արտաքինով հակառակ սեռի ներկայացուցչի հետ, քան նրանք, ովքեր պատկանում են ավելի ցածր կենսամակարդակ ունեցողների դասին:Գիտնականները միանշանակ եկել են եզրակացության, որ արդյունքները հաստատում են էվոլյուցիոն հոբեբանության հիփոթեզներից մեկն առ այն, որ սեռական վարքագծի ռազմավարությունը կախված է առկա գումարների մեծությունից:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ