Ինչու՞ են մարդիկ համբուրվում

Օքսֆորդի համալսարանի հոգեբաննների կարծիքով` համբուրվելն իրականում զույգ ընտրելու կենսաբանական ձև է: Երբ մեր շրթունքները հանդիպում են, մենք իրար բազմաթիվ զգայական ազդանշաններ ենք հաղորդում, ինչպիսին են համը, ձայն ու հոտը, ինչը մեզ օգնում է գնահատել տվյալ մարդու համատեղելիությունը մեզ հետ:

Այսինքն, վատ համբույրը կարող է գենետիկ ազդանշան հանդիսանալ, որ մարդը, ում հետ համբուրվում եք, հաջող զույգ չէ Ձեզ համար:

Իրականում, այս բնազդը միայն մարդկային չէ: Շիմպանզեները հպում են շրթունքները, փղերը կնճիթի ծայրը մտցնում են զույգի բերանը, որոշ տեսակի թութակներ շփում են կտուցները:

Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ բարձ մակարդակի ֆիզիկական կոնտակը, ինչպես համբուրվելը, կարևոր է երկարատև հարաբերությունների պարագայում:

Պարզվեց՝ երկարատև, առողջ հարաբերությունները ավելի շատ կապված են համբուրվելու քանակի, քան սեքսի հետ:

Այնպես որ, առա՜ջ, Ձեր սիրելիին մի համբույր նվիրեք… հանուն գիտության:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ