Հնդկաստանում քաղաքական գործիչը դստեր հարսանիքին ծախսել է 74 մլն դոլար

Հնդկաստանում մեծ շուքով տեղի է ունեցել Կարնատակա նահանգի նախարար Գալի Րեդդի դստեր հարսանեկան արարողությունը:

Քաղաքական գործիչը չի խնայել գումարները և դստեր հարսանեկան արարողության համար ծախսել է 74 մլն դոլար: Այդ մասին հաղորդում է « Daily Mail»-ը:

Միջոցառումը կազմակերպելու և շոուի համար հրավիրվել են հոլիվուդյան կինոռեժիսորներ, իսկ միջոցառումը տևել է 5 օր:

Հարսանեկան արարողության տեսանյութից, որը հայտնվել է համացանցում, պարզ է դառնում, որ հարսնացուն մի քանի անգամ փոխել է իր հագուստը, իսկ փեսացուին շրջապատած են եղել 5 սպիտակ ձիեր:

Բացի այդ, հարսանացուի ծնողները երգով են հանդես եկել, որը պատրաստված է եղել հատուկ այդ միջոցառման համար:

Աղբյուրը գրել է նաև, որ միայն հարսանեկան սարին արժեցել է 2,5 մլն դոլար, իսկ հարսնացուի կրած զարդեղենը ՝ 12,4 մլն դոլար:Քաղաքական գործիչը Հնդկաստանում ամենահարուստներից մեկն է:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ