Ինչու չի կարելի նստել՝ մի ոտքը մյուսի վրա գցած

Մեզնից շատերը երբ որ նստում են, մի ոտքը մյուսի վրա են գցում և անում են դա գրեթե ավտոմատ կերպով: Այդ դիրքում մենք թվում ենք ավելի էլեգանտ, սեքսուալ, և այն հաճախ անվանում են «կանացի»: Ընդունում ենք մարմնի նման դիրքը առանց մտածելու, թե ինչ լուրջ հետևանքների կարող է այն հանգեցնել:

AdMe.ru-ն ներկայացնում է սեքսուալ թվացող այդ սովորույթի վնասարար հետեւանքները:Թեև կինը վերևի լուսանկարում մարդկանց մեծամասնության համար գրավիչ տեսք ունի այն բանի շնորհիվ, թե նա ինչպես է նստած, այնումենայնիվ բոլորը պետք է իմանան, թե ինչ է կատարվում մարմնի հետ, երբ մարդը երկար ժամանակ «ոտքը ոտքի վրա» դիրք է զբաղեցնում:

Այդ դիրքում ժամերով մնալու հակումը կարող է հանգեցնել այնպիսի տհաճ հիվանդության, ինչպիսին պարալիչն է: Նույնը վերաբերվում է նաև նրան, երբ դուք նույն դիրքում նստած եք երկարատև ժամանակահատվածում: Պարզվում է, որ առողջության նման բարդություններ առաջացնող դիրքը ոտքերի սովորական խաչումն է:Դեռևս 2010թ. բազմաթիվ հետազոտություններն ապացուցեցին, որ «ոտքը՝ ոտքի վրա» դիրքում երկար ժամանակ նստելը բարձրացնում է արյան ճնշումը: Նույնիսկ եթե դուք երբեք ճնշման հետ խնդիրներ չեք ունեցել, այդ դիրքում նստելուց հրաժարումը կօգնի ձեզ ավելի առողջ լինել և խուսափել արյան շրջանառության հետ կապված խնդիրներից:

Արյան ճնշման բարձրացման պատճառը թաքնված է նրանում, որ երբ դուք մի ոտքը գցում եք մյուս ոտքի ծնկանը, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծվում անոթների համար, և արյունը սրտին է հասնում մեծ քանակությամբ, ինչի հետևանքով հարուցվում է ճնշման տատանում:Մյուս հնարավոր բացատրությունն այն է, որ ճնշումը բարձրանում է ոտքի մկանների իզոմետրիկ կրճատման արդյունքում (դա տեղի է ունենում, երբ անոթները չեն շարժվում և մկանները չեն փոխում իրենց երկարությունը):

Մարմնի այդ դիրքը կարող է հանգեցնել նաև կոնքի մկանների խնդիրների: Երկարատև ոտքերը խաչված մնալը ժամանակի ընթացքում կարճեցնում են ազդրի ներքին կողմի մկանները, իսկ արտաքին կողմի մկաններն՝ ավելի երկարում են, ինչի հետևանքով անոթները տեղաշարժման ռիսկի են ենթարկվում:Չնայած որ երակների լայնացումը մեծ մասամբ փոխանցվում է ժառանգաբար, սակայն ոտքը ոտքին խաչած հաճախակի նստելը կարող է հանգեցնել սեղմված երակների բորբոքման: Արյունատար անոթներում կան փոքրիկ փականներ, որոնք կանխարգելում են արյան հոսքը ոչ ճիշտ ճանապարհով:

Երբ ոտքերը խաչված են, երակների ճնշումը բարձրանում է, և դա խոչընդոտում է նորմալ արյան շրջանառությանը՝ առաջացնելով անոթների էլաստիկ պատերի նեղացում ու թուլացում: Արդյունքում տեղի է ունենում արյան խտացում և ոտքի երակներն ուռչում են:Եվ վերջապես հետազոտությունները ցույց են տալիս, որ խաչված ոտքերով օրական երեք ժամից ավելի նստելու դեպքում զարգանում է կուզիկությունը, առաջանում են ցավեր մեջքի ստորին հատվածներում և վզի շրջանում, ինչպես նաև առաջանում է դիսկոմֆորտ ազդրերում:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ