Ազդակներ, որոնք վկայում են աշխատանքը փոխելու անհրաժեշտության մասին

Գիտնականները պնդում են, որ կան օրգանիզմի ազդանշաններ, որոնք վկայում են երբ է պետք ազատվել աշխատանքից՝ հոգեկան առողջության վրա դրա վնասակար ազդեցության պատճառով: Այդ ախտանիշների թվում կարող են լինել հումորի զգացումը կորցնելը, վատ տրամադրությունը և անզուսպ լինելը, հաղորդում է ТСН-ը՝ հղելով Daily Mail-ին:Կենտրոնական Լանկաշիրի համալսարանի ավագ դասախոս և հոգեբանության դոկտոր Սանդի Մաննը, մասնավորապես, նշել է, թե որոնք են ախտանիշները, որոնք վկայում են՝ ժամանակն է ազատվել աշխատանքից:

Դուք չեք քնում ինչպես հարկն է. եթե ձեր մոտ խնդիրներ են առաջանում քնելու հետ կապված կամ եթե դուք վաղ եք արթնանում, դա կարող է լինել այն պատճառով, որ ձեր գլխում չափից դուրս շատ ինֆորմացիա կա:Դուք սխալներ եք գործում՝ անփույթ կամ անմիտ սխալները կարող են նշանակել, որ դուք չունեք բավականաչափ ազատ տարածք:

Դուք բռնկվող եք՝ սթրեսը կարող է մեզ ճնշել և կարող է ազդել մեր համբերության վրա:Դուք չեք կարող կենտրոնանալ՝ սթրեսը կարող է միացնել մեր մոտ թռիչքի ռեժիմ, խուճապի զգացումը, ինչի պատճառով մենք ի վիճակի չենք երկար ժամանակ կենտրոնանալ մի բանի վրա:

Դուք ձեզ լացկան կամ զգացմունքային եք զգում՝ սթրեսի պատճառով այդպիսի էմոցիաներ մենք կարող զգալ ավելի ուժեղ ու ավելի հաճախ:Դուք կորցրել եք հումորի զգացումը՝ եթե կյանքը դարձել է լուրջ և խիստ, և դուք կորցրել եք բավարարվածության զգացումը, դա կարող է լինել այն պատճառով, որ ձեր աշխատանքն ազդում է ձեր հոգեկան առողջության վրա:

Դուք ձեզ զգում եք այնպես կարծես թե անտարբեր եք ամեն ինչի հանդեպ՝ դա տեղի է ունենում, երբ մենք լարված ենք, իսկ ախտանիշներից մեկն աշխատավայրում հաճախորդների, մթերքի կամ հիվանդների նկատմամբ հոգատարության բացակայությունը:Դուք ամեն առավոտ արթնանում եք վախի զգացումով՝ եթե դուք տագնապ ունեք սպասվող օրվա հանդեպ, կամ եթե դուք պարզապես չեք ուզում վեր կենալ մահճակալից, ապա դրանք կարող են լինել նշաններն այն բանի, որ ձեր աշխատանքը կարող է ազդել ձեր հոգեկան առողջության վրա:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ