Կիզակետում մեկ սովորություն ունեցեք և սկսեք շատ փոքր քայլից
Երկուշաբթի օրվանից սկսեք զբաղվել սպորտով, անցնեք առողջ սննդի, սկսեք ավելի շատ կարդալ, գրվել անգլերենի կուրսերի:Օգտակար սովորություններ ձեռք բերելու համար հաճախ հարկ է լինում դժվարություններ հաղթահարել, այդ իսկ պատճառով էլ հաճախ հարկ է լինում մեծ սկիզբը «հետո»-ի հետաձգել:
Փոխել մեր սովորությունները նշանակում է փոխել կյանքը, ասում է արդյունավետության հարցով հայտնի բլոգեր Լեո Բաբաուտան: Նա հնչեցրել է հինգ պարզ քայլեր՝ ինչպես արագ և ոչ ցավագին փոխել սովորությունները, հաղորդում է rabota.ua-ն:
1.Սուպերփոքր մեկնարկ
Կիզակետում ունեցեք միայն մեկ սովորություն և սկսեք ամենափոքր քայլից: Միայն մեդիտացիա արեք 2 րոպե: Միայն գրեք 5 րոպե:
Միայն արեք 5 ձգում և այլն:Եթե սկսեք փոքրից, դուք այդքան ուժգին չեք դիմադրի մեկնարկին: Իսկ դա ամենաբարդ մասն է:Նախկինում ես ասում էի ինքս ինձ. «Ընդամենը հագիր կոշիկդ ու դուրս արի դռնից»: Հենց այդպես էի ես ձևակերպում վազելու սովորությունը: Հետագայում ես կարողացա մի քանի մարաթոն և ուլտրամարաթոն վազել: Մեդիտացիայի համար ես ասում եմ ինքս ինձ. «Ընդամենը նստիր բարձին», խորհուրդ է տալիս Բաբաուտան:
2.Բացառեք ընտրությունը
Մի կշռադատեք նոր սովորությունն ամեն օր: Նախօրոք որոշեք անել այն ամեն օր նույն ժամին, առնվազն մեկ ամսվա ընթացքում:
Ձեր առօրյա կյանքից տրիգգեր գտեք (օրինակ, արթնանալ, ցնցուղ, սուրճի պատրաստում, ճաշի ընդմիջում, ինչ ասես):Օգտագործեք դա որպես «երբ»-ի պահ: Օրինակ, «երբ ես արթնանամ, ես երկու րոպե մեդիտացիա կանեմ»: Տեղադրեք գրավոր հիշեցումներ այն տեղի կողքին, որտեղ գտնվում է ձեր տրիգգերը, օրինակ՝ սրճեփը կամ լողասենյակի դուռը:
Գլխավորը որոշում ընդունելն է՝ անել դա ամեն օր, իսկ հետո պարզապես հետևել սահմանվածին, ամեն րոպե մտածմունքների մեջ չընկնելով:
3.Ավելացրեք պատասխանատվությունը որևէ մեկի առաջ
Գտեք առնվազն մեկ մարդու, ում դուք կկարողանաք պատմել ձեր հաջողությունների մասին և պատասխանատվություն կզգաք նրա առաջ:
Դա կարող է լինել ընկերների խումբ կամ վազքի ընկերակից: Կարևոր չէ, թե դուք դա ինչպես կկազմակերպեք, բայց դա կօգնի ձեզ պլանը պահպանել:
4.Սովորությունը զվարճություն դարձրեք
Մի վերաբերվեք սովորությանը ինչպես պարտականությանը: Մտածեք, թե ինչպես կարող եք վայելել այն: Նոր զբաղմունքն շատ ավելի հավանական է կվերածվի սովորության, եթե դուք կենտրոնանաք ձեզ դուր եկած պահերի վրա և ոչ թե պարզապես կփորձեք ավելի շուտ ջնջել այն ձեր գործերի ցուցակից:
5.Պարզեք պատճառները
Պարզեք ինչու եք դուք ցանկանում այդ սովորությունն ունենալ: Դուք ցանկանում եք օգնե՞լ որևէ մեկին: Դուք դա անում եք ձե՞ր համար, որպեսզի ավելի առողջ կամ երջանիկ լինե՞ք:
Եթե դուք պարզապես անում եք դա, որովհետև համարում եք, որ պետք է դա անել, կամ որովհետև դա հրաշալի է հնչում, սովորությունը կարող է երկար չգոյատևել: Մտածեք ձեր խորքային պատճառների մասին, խորհուրդ է տալիս բլոգերը:
Աղբյուր` Փաստինֆո