Մենք ամաչելու ոչինչ չունենք. երիտասարդ մայրը ցույց է տվել, թե ինչպիսինն է լինում մարմինը ծննդաբերելուց հետո

Երիտասարդ մայր Էբիգեյլ Ուեդլեյքը որոշել է ցույց տալ, որ միշտ չէ, որ ծննդաբերելուց հետո մարմինն այնպիսին է լինում, ինչպես ցուցադրվում է փայլուն ամսագրերի շապիկներին:

Ձգվածությունն ու սպիները նույնպես երեխաների ծննդից հետո տարածված երևույթ են:

Ըստ segodnya.ua-ի, Էբիգեյլը Instagram-ում հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնցում ցույց է տվել դստեր ծննդից հետո չորս ամիս անց իր ոչ իդեալական մարմինը:Ըստ նրա, շատ նայելով փայլուն ամսագրերում ծննդաբերությունից հետո գեղեցիկ փորերը, կարծում էր, որ իր մոտ էլ ճիշտ այդպիսին կլինի:

«Երբ ես կեսարյան հատումից հետ իմ մարմնի վրա տեսա ձգվածություններն ու սպիները, ապա որոշեցի, որ իմ մարմինն այլանդակ է: Ես ամաչում էի ինքս ինձնից»,- անկեղծորեն պատմել է երիտասարդ մայրը:Սակայն մի պահի Էբիգեյլը հասկացել է, որ չպետք է ամաչի իր մարմնի համար և պետք է ընդունի իրեն, ինչպես կա իրականում:

«Ես ինձ ավելի ու ավելի վատ էի զգում մինչև առավոտ: Մի անգամ ես վեր կացա և մոտեցա հայելուն դստերս գրկումս պահած: Եվ հասկացա, որ ես ամաչելու պատճառներ չունեմ:

Եվ իմ սպին, և ամեն ձգվածություն – իմ դստեր ծնվելու արժեքն էին: Ես հպարտանում էի իմ մարմնով, որն այդ հրաշքն է գործել»,- պատմել է երիտասարդ մայրը:

Լուսանկարների իր ստորագրություններում նա նշում է, որ ուզում է, որ այլ մայրեր էլ տեսնեն, որ իրենք միայնակ չեն. «Մենք ամաչելու ոչինչ չունենք: Մեր մարմինները չքնաղ են»:

Ավելի վաղ հայտնվում էր, որ երիտասարդ մայրը ցույց տվել է կեսարյան հատումից հետո իր անկեղծ լուսանկարը:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ