Գեր կանանց մոտ ավելի հաճախ են ծնվում զարգացման արատներով երեխաներ. գիտնականներ

Բեղմնավորման ժամանակ ավելցուկային քաշ ունեցող կանայք զարգացման արատներով երեխա ծննդաբերելու ավելի շատ ռիսկի են ենթակա:

Ըստ segodnya.ua –ի, այդ մասին հայտնել են Շվեդիայի Կարոլինայի ինստիտուտի գիտնականները, ովքեր հոդված են հրատարակել British Medical Journal ամսագրում:

Իրենց հետազոտության մեջ նրանք վերլուծել են Շվեդիայում 2001-2014թթ. ծնված ավելի քան 1,2 մլն փոքրիկների մասին գրառումները՝ հաստատելով հուսալի կապ կանանց գիրության և նրանց երեխաների մոտ ի ծնե շեղումների,

այդ թվում՝ սրտի արատների, մարսողության համակարգի զարգացման անոմալիաների, սեռական օրգանների և ծայրանդամների սխալ կազմավորման, ռիսկի միջև:

Վերլուծության արդյունքում պարզվել է, որ 43 550 երեխաների ամբողջ քաղվածքից ի ծնե լուրջ շեղումներ են ունեցել,

ընդ որում ավելցուկային քաշով մայրերի համար նրանց ռիսկը կազմել է 3,5%, ճարպակալմամբ՝ 3,8% և երկրորդ աստիճանի ճարպակալմամբ՝ մինչև 4,7%:

Որպես պատճառներ գիտնականները նշում են հորմոնալ փոփոխված ֆոնը, բորբոքային պրոցեսները և պլացենտայի միջոցով սննդանյութերը երեխային ոչ էֆֆեկտիվ հասցնելը:

«Պետք է ջանքեր գործադրվեն վերարտադրության տարիքի կանանց ստիպելու առողջ կենսակերպ վարել և մինչև բեղմնավորումը նորմալ քաշ ունենալ»,- գտնում է հոդվածի հեղինակը:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ