Ձերբակալված շվեդ մուրացկանին վերադարձրել են նրա մոտ եղած 740 հազար դոլարը

Ուպսալա քաղաքից մուրացկանին, որին ոստիկանությունը ձերբակալել Էր ագրեսիվ պահվածքի համար այն ժամանակ,

երբ նրա բաճկոնի գրպաններում եւ պայուսակում 6 միլիոն կրոն (742 հազար դոլար) Է հայտնաբերվել, վերադարձրել են առգրավված փողը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նա բացատրեց փողի ծագումը: Ես այլեւս ասելու ոչինչ չունեմ»,- հայտարարել Է այդ միջադեպը հետաքննած դատախազ Աննա Շյոբլումը P4 Uppland ռադիոկայանին տված հարցազրույցում:

Տղամարդն անմեղ Է ճանաչվել մեղադրանքի բոլոր կետերով, ներառյալ մուրացկանությունը, նրա նկատմամբ գործը փակված Է:

Ոստիկանությունը փետրվարի 12-ին մուրացկանին ձերբակալել Էր այն բանի համար, որ նա աներեսաբար կպչում Էր անցորդներին՝ նրանցից ավտոբուսի տոմսի փող պահանջելով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ