ԱՄՆ-ում շունը զգուշացրել է տիրուհուն՝ հարևանի տան հրդեհվելու մասին և փրկել է ընտանիքի երեք անդամի կյանքը: Այդ մասին հաղորդել է WKMG ClickOrlando տեղեկատվական պորտալը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգում մարտի 20-ի լույս գիշերը:
Ամբեր Ուոկերը՝ շան տիրուհին, պատմել է, որ չի կարողացել քնել ամբողջ գիշեր. Անգել մականունով շունն անընդհատ ցատկոտել է և ամեն կերպ փորձել իր ուշադրությունը գրավել: Կինը նայել է պատուհանից և տեսել հարևանի տանը բռնկվող հրդեհը:
«Մենք փոքր եղբորս հետ արագ վազեցինք դեպի հարևանների տուն ու սկսեցինք ուժգին թակել դուռը, որ փրկենք տանը գտնվող երեխաներին»- պատմում է Ուոկերը:
Ավելի ուշ հասան հրշեջները և մարեցին կրակը: Արդյունքում ոչ ոք չտուժեց: Համապատասխան ծառայությունները զբաղվում են հրդեհի ծագման պատճառների ուսումնասիրությամբ:
Աղբյուր` Փաստինֆո