Գիտնականները պատմել են ինչպես հաղթել ծերությանը

Տեխասի համալսարանի Հարավ-արևմտյան բժշկական կենտրոնի գիտնականները հայտարարել են, որ պարզ վարժություններն ու ոչ մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բավարար կլինի կարգի բերել ամենաշատը մաշվածությանը հակված ներքին օրգաններից մեկը՝ սիրտը:Ըստ life.ru-ի, Վարժությունների ֆիզիոլոգիայի ու շրջակա միջավայրի ինստիտուտի (IEEM ) գործընկերների հետ համատեղ գիտնականները մշակել են մի շարք ֆիզիկական վարժություններ, որոնց օգնությամբ կհաջողվի ոչ միայն պահպանել սրտի նորմալ ակտիվությունը, այլև պահպանել ամբողջությամբ սիրտ-անոթային համակարգի նորմալ կենսագործունեությունը:

Սխեմայում առանցքային է շնչառության օրգանների հետ աշխատանքը. պարապմունքների շաբաթական կուրսը ներառում է 30 րոպեանոց շնչառական մարզանքի ինտենսիվ սեանսը,

որի ընթացքում սրտային կրճատումների հաճախականությունը 4 րոպեի ընթացքում հասնում է 95 տոկոս պիկային արագության՝ հաջորդող 3 րոպեանոց հանգստով: Վարժությունը կատարում են չորս անգամից:Երկամյա հետազոտությանը մասնակցած տարեց մարդիկ ֆիզիկական ակտիվության և սիրտ-անոթային համակարգի առողջության ամենալավ ցուցանիշներն են ցուցադրել՝

արյան համար «պոմպերի» հաստոցները դարձել են համարյա 30%-ով ավելի էլաստիկ, իսկ 65 տարեկանից բարձր տարիքի մարդիկ 75% դեպքերում դադարել են ֆիքսել ճնշման կտրուկ բարձրացում:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ