Բուժքույրը փախել է սեփական հարսանիքից հիվանդին ներարկում կատարելու համար

Մեքսիկացի բուժքույր Յազմին Դոմինգեսը լքել է սեփական հարսանիքը եւ շտապել հիվանդի տուն ներարկում կատարելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Life.ru»-ն:

Նվիրված բուժքրոջ լուսանկարն անմիջապես տարածվել է համացանցում եւ արժանացել օգտատերերի հիացմունքին:

Պատմում են, որ հենց պսակադրության ժամանակ հարսնացուին զանգահարել է հիվանդներից մեկը եւ խնդրել հասնել օգնության:

Բուժքույրը հայցել է ամուսնու եւ ներկաների ներողամտությունը եւ հեռացել, ապա վերադարձել է եւ միացել հյուրերին:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ