Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Տատյանա Կուվշիննիկովան, ով նաև հանդիսանում է ձմեռային լողի Ֆեդերացիայի անդամ, զրկվել է Բարնաուլում թիվ 13 դպրոցում աշխատանքից` փակ լողազգեստով նկարի պատճառով:
Այդ մասին հաղորդում է «Тайга-Инфо»-ն:
Պարբերականի տվյալներով` նկարի հրապարակումից հետո Կուվշիննիկովայի վրա սկսել է ճնշում գործադրել ուսումնական հաստատության տնօրինուհին` լուսանկարը գնահատելով որպես «դպրոցի համբավի վրա բիծ»:
Նա պահանջել է, որպեսզի ուսուցչուհին դիմում գրի՝ սեփական նախաձեռնությամբ ազատվելու մասին:
Չնայած ծնողների աջակցությանը` ուսուցչուհին ազատվել է աշխատանքից: Նկարն արվել էր «Պիոներսկայա» գետի մոտ` ակցիայի ժամանակ` ի սատարումն «Սպիտակ արջեր» Ունիվերսիադայի:
Նկարում պատկերված է Կուվշիննիկովան՝ փակ լողազգեստով, իսկ ձեռքին`գովասանագիրն է:
Փետրվարին Կուվշիննիկովային արդեն ուզում էին հեռացնել աշխատանքից սոցցանցում լողի մրցույթից տեղադրած նման նկարի համար:
Այնտեղ լողազգեստի վրայից ուսուցչուհին զգեստ էր հագել: Այն ժամանակ ծնողները բարեխոսել էին նրա համար և գործն ընթացք չէր ստացել:
Աղբյուր` Փաստինֆո