Կինը պատմել է հայտնի խաղալիքի վտանգի մասին, որի պատճառով սատկել է իր շունը

Ինդիրան որոշել էր նոր խաղալիքներ գնել իր կենդանիների համար, և նրա ընտրությունը կանգ էր առել պարանների հանգույցների վրա:

Դրանք շատ տարածված են, քանի որ շատ ամուր են և հուսալի: Աղջիկը գնել էր դրանք կենդանիների համար նախատեսված խանութում և բերել տուն:

Ցավոք, իր շները նույն օրը հենց պատառոտել էին խաղալիքները, և Ինդիրան շպրտել էր պարանների մնացորդները ու մոռացել դրանց մասին:

Նրա շան մեկամյա ձագերից մեկը սկսել էր տարօրինակ պահել իրեն. փսխում էր, փորլուծոթյուն ուներ և ոչինչ չէր ուտում ու չէր խմում: Ինդիրան որոշել էր, որ շունը պարզապես ինչ-որ բան է կերել կամ պարազիտներ են առաջացել.

ամեն դեպքում նրան տարել է անասնաբուժական հետազոտման: Բայց ճշմարտությունը հարյուր անգամ ավելի սարսափելի էր:

«Վիրահատության ընթացքում բժիշկները համարյա մեկ մետր պարան էին հանել իմ լակոտի ներսից և հեռացրել նրա աղիների 35 սմ.:

Երկրորդ վիրահատությունը նույնիսկ չհասցրեցինք անել. շունիկի մոտ սկսվել էր սեփսիս և նա մահացել է արյան մեծ կորստից»:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ