Կինը հիվանդանոց է տեղափոխվել երիկամներում քարերի կասկածանքով և ծննդաբերել է

Ամերիկայի Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքում մի կին հիվանդանոց է դիմել` երիկամներում քարերի ունենալու բողոքներով և երեխա ունեցել:

Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Գրեյս Մաուն (Grace Maawn) և նրա 20-ամյա ամուսին՝ Բրայսոնը (Bryson Mawn) ընկերների հետ ճաշել են, ինչից քիչ անց աղջիկը դժգոհել է որովայնի սուր ցավից, և զույգը որոշել է դիմել շտապ օգնության բաժանմունք:

«Ես մտածեցի. հավանաբար երիկամների քարեր ունի, ամեն ինչ լավ կլինի», — պատմում է ամուսինը: Սակայն շուտով կնոջ մոտ սկսվել է պտղաջրերի արտահոսք , և նա աղջիկ է ունեցել:

Գրեյսը հիշում է, որ մինչ այդ նա հակաբեղմնավորիչ հաբեր էր ընդունում և չէր ծրագրում մայրանալ: Ըստ նրա, հղիությունը չի ուղեկցվել բնորոշ ախտանշաններով:

«Ես չեմ ունեցել առավոտյան թուլություն, սրտխառնոց և որոշ սննդամթերքների հանդեպ ձգտում», — ասում է 19-ամյա ամերիկուհին:

— Այո, այն ժամանակ ես մի փոքր քաշ էի հավաքել, բայց դա գրեթե աննկատ էր, և նույնիսկ կարևորություն չեմ տվել դրան»:

Երեխայի ծնվելն անակնկալ էր երիտասարդ ծնողների համար:

Այժմ նրանք գումար են հավաքում՝ նորածնին անհրաժեշտ պարագաները գնելու համար:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ