Տերերը կարծել են, թե շունը մահացել է, տեղադրել են պարկի մեջ և թաղել, սակայն կենդանին կարողացել է ազատվել

Պրիմորսկի երկրամասում Դիք անունով 18-ամյա մի շուն, կարողացել է դուրս գալ գերեզմանից՝ թաղվելուց հետո:

Այս մասին, Instagram- ում պատմել է Ուսսուրիյսկում «Բացիր քո սիրտը» կացարանի ղեկավար Իրինա Մուդրովան:

Նրա խոսքերով, տերերը կարծել են, թե շունը մահացել է և որոշել են թաղել նրան. տեղավորել են նրան պարկի մեջ ու ծածկել հողով:

Դիքին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ գերեզմանից: Մուդրովան նշել է, որ շունը շատ թանկ էր տերերի համար որպես հիշողություն մոր և քրոջ մասին:

«Հանդիպումը արցունքներով էր», — պատմում էր Մուդրովան:
Նա պարզաբանեց, որ Դիքը վերապրել է իր երկու տիրուհիների մահը, բազմիցս կորել է, մեքենայի տակ է ընկել:

Մուդրովան ավելացրել է, որ շան տերերը հինգ հազար ռուբլի են նվիրաբերել կացարանին:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ