Յոգայի չափազանց դժվար դիրքը Ինստագրամի բլոգեր կնոջ մոտ ուղեղի կաթվածի դրդապատճառ է դարձել

Ձեռքերի վրա կանգնած վարժությունը ավարտելուց հետո Ռեբեկան ուղևորվել է դեպի տուն, բայց նրա աչքերի առաջ կտրուկ մթնել է: Կինը նստել է՝ մի փոքր շունչ քաշելու, և փորձել է հավաքել մազերը, բայց ձեռքերը նրան չեն ենթարկվել:

Մտածելով, որ ամեն ինչ ինքն իրեն կանցնի, Ռեբեկան չի դիմել բժիշկներին: Սակայն նա կտրուկ փոխել է իր որոշումը, երբ մի քանի օր անց, արթնանալով, հայտնաբերել է, որ իր ակնաբիբերը տարբեր չափերի էին:

Բժիշկները Ռեբեկայի մոտ ուղեղի կաթված են հայտնաբերել: Վարժությունների ժամանակ նա վնասել է ուղեղին արյուն մատակարարող չորս զարկերակներից մեկը:

Բուժման առաջին օրերը ամենադժվարն էին. լույսը և անդադար գլխացավերը անտանելի էին կնոջ համար: Նա չէր կարողանում ինքնուրույն վեր կենալ անկողնուց: Սակայն ընդամենը մեկ ամիս անց, Ռեբեկան վերադարձել է յոգայի գորգի վրա:

«Ես սկսել եմ թեթեւ ձգող վարժություններից: Ես գիտեի, որ եթե ես հիմա չսկսեմ պարապել, ապա ես երբեք չեմ կարողանա կրկին ինձ ստիպել անել դա»:

Չնայած այն բանին, որ կնոջ զարգերակը ամբողջովին բուժվել էր, կաթվածի հետևանքները մնացել են: Ռեբեկան հաճախակի է զգում ծակծկոց ձեռքի հատվածում՝ արմունկից մինչև դաստակը:

Նա չի կարողանում խոսել մի քանի րոպեից ավել, և, դեռեւս, տառապում է միգրենով և հիշողության ընդհատումներով:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ