Բուբոյ անունով մի շուն մոտ երկու տարի առաջ ընկերացել է պրոֆեսոր Կարմելիտո Մարսելոյի հետ:
Համալսարանի դասախոսը սկսել էր կերակրել չորքոտանուն, և նա ամեն օր գալիս էր նրա գրասենյակի դռան մոտ, իսկ գիշերներըը երբեմն նույնիսկ մնում էր շենքը պահպանելու համար, գրում է Mirror- ը:
Բայց մի օր դասախոսը չէր եկել աշխատանքի: 58-ամյա պրոֆեսորը մահացել էր գլխուղեղի կաթվածից: Նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ անցկացրել է երկու շաբաթ, բայց վերականգնվել չի հաջողվել:
Ամբողջ այդ ժամանակահատվածում շունն ամեն օր կրկնել է ընդունված ծեսը և եկել հանդիպման մարդու հետ, որին հասցրել էր սիրել: Ուսանողները՝ շան վարքագծից հուզված, որոշել էին տանել նրան հուղարկավորության արարողությանը:
Արարողության ժամանակ շունը նայել էր դագաղի մեջ և դառը վնգստացել՝ տեսնելով ընկերոջ մարմինը: Իսկ հետո հանգիստ պառկել էր կողքին: Ուսանող Մարկ Քրիստիան Արչեոն, որը լուսանկարել էր այդ ամենը, տեղադրել է պատմությունն իր էջում, ավելացնելով գրող Ջոշ Բիլլինգսի խոսքերը.
«Շունը աշխարհում միակ արարածն է, որը սիրում է քեզ ավելի շատ, քան ինքն իրեն»: Այժմ սրտացավները փնտրում են չորքոտանու համար նոր տուն:
Աղբյուր` Փաստինֆո