Ձեր զույգը դատապարտված է. ինչպես հասկանալ, որ հարաբերությունները մոտենում են ավարտին

Ամուր հարաբերություններն ավարտվում են, և սիրահար զույգերը բաժանվում են: Թվում է, թե դա տեղի է ունենում հանկարծակի:

Այնուամենայնիվ, հոգեբանները վստահ են, որ կան ազդանշաններ և կարևոր է դրանք տեսնել ժամանակին: Ընտանեկան հոգեբան Անդրեյ Զբերովսկին բազմաթիվ այցելուների հարցում է կատարել: Ահա յոթ գործոն, որոնք ցույց են տալիս, որ ձեր հարաբերությունները վտանգված են:

Միասին անցկացրած ժամանակի քանակը-Երեք ամսվա ընթացքում ձեր հանդիպումների քանակը պետք է ավելանա: Եթե դուք շարունակում եք հանդիպել հստակ ժամանակացույցով՝ բանը գնում է խզման:

Շուրջօրյա կապ-Սիրահարները պետք է իրավունք ունենան ցանկացած պահի զանգահարել և գրել իրար: Ներառյալ՝ տեսազանգերը: Հակառակ դեպքում ինչ-որ բան մաքուր չէ:

Համատեղ դուրս գալը աշխարհ-Պուրակներում զբոսանքներ, ռեստորաների այցելություններ՝ սրանք լավ նշաններ են: Իսկ եթե հետագիծը մեքենայից դեպի մահճակալն է՝ ուրեմն հարաբերությունները լուրջ չեն:

Լուսանկարներ սոցիալական ցանցերում-Այո, սոցիալական ցանցերը վաղուց դադարել են վիրտուալ իրականություն լինելուց: Համատեղ սելֆիները ասում են այն մասին, որ դուք չեք վախենում հանրայինացնել ձեր զույգը

Հեռախոսին հասանելիությունը-Հոգեբանները կարծում են, որ զույգը պետք է կիսվի գաջեթների և հաշիվների գաղտնաբառերով, որպեսզի չլինեն գաղտնիքներ և գաղտնի նամակագրություններ:

Եկամուտների մասին տեղեկատվություն-Աշխատավարձի մակարդակի և եկամտի մասին մոտավոր գաղափար ունենալը լավ քայլ է դեպի վստահությունը: Եթե դրանք գաղտնի են մնում, ապա արժե մտահոգվել

Համատեղ ապրելու պատրաստակամություն-25 տարեկանից հետո տղամարդը պարզապես պարտավոր է ծնողներից առանձին ապրել: Եթե նա անվերջ հետաձգում է այդ քայլը, ապա հնարավոր է ամեն ինչ կարճատև լինի:

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ