ԱՄՆ Տեխաս նահանգում հարսնացուն ու փեսացուն մահացել են ամուսնությունը գրանցելուց անմիջապես հետո: Այս մասին հայտնում է KFDM- ն:
19-ամյա Հարլի Ջո Մորգանը (Harley Joe Morgan) և 20-ամյա Ռիանոն Մարի Մորգանը (Rhiannon Marie Morgan) վթարի են ենթարկվել իրենց ամուսնությունը գրանցելուց հետո.
նրանց մեքենային բախվել է պիկապ մեքենան: Նորապսակները մահացել են տեղում, իսկ պիկապի վարորդը չի տուժել:
Վթարը տեղի է ունեցել փեսայի մոր աչքերի առաջ, որը նրանց ետևից ուղևորվում էր իր աղջկա հետ միասին այլ մեքենայով:
«Ես այնտեղ էի և տեսա՝ ինչպես դա պատահեց», — պատմել է նա: «Նրանք ամուսնացել հինգ րոպե առաջ»:
Կինը փորձել է իր որդուն ու հարսին դուրս հանել ջարդուփշուր եղած մեքենայից, բայց չի կարողացել օգնել նրանց:
Աղբյուր` Փաստինֆո